Լրահոս

01.07.2009 10:42


Աստանայում սկսում է Համաշխարհային և Ավանդական կրոնների առաջնորդների III համագումարը

Հուլիսի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տարբեր Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենալու Համաշխարհային և Ավանդական կրոնների առաջնորդների III համագումարը:

Համագումարի ընթացքում քննարկման նյութ են լինելու «Կրոնական առաջնորդների դերը հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա հիմնված խաղաղության հաստատման գործընթացում», «Համամարդկային և հոգևոր արժեքներ, համաշխարհային էթիկա», «Երկխոսություն և համագործակցություն» և «Համաձայնություն ճգնաժամային ժամանակաշրջանում» թեմաները:

Համագումարի ընթացքում ընթերցվելու է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գիրը' ուղղված հավաքի մասնակիցներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերոհիշյալ համագումարին մասնակցելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Թաթուլ սարկավագ Համբարձումյանը:

Այս խորագրի վերջին նյութերը