Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղի բնակչուհի Մելինե Գրիգորյանն արդեն մի քանի ամիս է փորձում է ետ վերադարձնել իր նորածին երեխային, ում ծնվելուց հետո այդպես էլ ամուսնու ընտանիքը չի ցանկանում հանձնել մոր խնամքին:
25-ամյա Մելինեի այս տխուր պատմությունը դեռեւս 2012թ.-ի հուլիսից էր սկսվել, երբ հուլիսի 13-ին, ունենալով իր առաջնեկին՝ Մարիամին, ծննդաբերության ժամանակ իր մոտ հետծննդյան փսիխոզ է նկատվել, որից հետո տեղափոխվել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր` բուժումստանալուհամար, իսկայդընթացքումերեխայիխնամքըժամանակավորիրականացնելուպատրաստականությունէրհայտնելամուսնուընտանիքը:
Մելինեի խոսքերով` մոտ մեկ ամիս տևած բուժման ընթացքում միայն ամուսինն է մի քանի անգամ այցելել, իսկ ամուսնու բարեկամներն ու հարազատները նրան այցելության չեն գնացել: Հիվանդանոցից դուրս գրվելու օրն ամուսինը ներկա չէր, իսկ դուրս գրվելուց հետո մայրական տանն է հաստատվել, որտեղ էլ մինչև այսօր ապրում է: Դիսպանսերից դուրս գրվելուց հետո ամեն անգամ կարոտով էր սպասում իր աղջկան, ամուսինն ամեն շաբաթ խոստանում էր երեխային բերել, սակայն մինչեւ օրս էլ ամուսնու` Սարգիս Ղոնյանի ընտանիքը, հրաժարվում է երեխային մոր խնամքին հանձնել:
«Ես դիսպանսերում բուժվել եմ, 2012թ.-ի օգոստոսի 21-ին դուրս եմ գրվել, հիմա ես ինձ շատ լավ եմ զգում ու պահանջում եմ, որ իմ երեխային ինձ տան: Անընդհատ իմ երեխայի մասին եմ մտածում, թե երբ երեխաս իմ կողքին կլինի, գրկեմ, գուրգուրեմ.. շատ վատ եմ զգում, որ հետս չի…», - սրտնեղված ասում է Մելինեն ու դժվարությամբ նկարագրում իր ապրումները՝ երազելով այն օրվա մասին, երբ Մարիամն իր կողքին կլինի ու երբ ստիպված չի լինի ամեն անգամ աղջկան տենսելու համար գնալ ամուսնու տուն, որտեղ մինչեւ ծննդաբերելն ապրում էր, այլ իր կողքին կլինի ու անձամբ կխնամի, անսահման ժամանակ կանցկացնի նրա հետ: Այժմ Մելինեի դուստրն ամուսնու տանն է, ամուսինը աշխատում է, հիմնական խնամքը վերջինիս ծնողներն են իրականացնում: Մելինեն և Սարգիսը բաժանված են, բայց դեռ օրինական ճանապարհով դա չեն հաստատել, միասին չեն ապրում, իսկ Մելինեն չի ցանակում այլեւս միանալ ամուսնուն: Մելինեի մայրը` տիկին Մելանյան, մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ Սարգիս Ղոնյանի մայրը տղայի միջոցով Մելինեի իրերը հավաքել է և ուղարկել, իսկ հիվանդանոց բուժման նպատակով տեղափոխված հարսին այդպես էլ տեսակցության չեն եկել: Աղջկա ապաքինվելուց հետո իրենք են գնացել ամուսնու տուն, սակայն երբ այցելություններից մեկի ժամանակ տեղեկացրել են, որ մտադիր են երեխային տուն տանել, շատ կոպիտ վերաբերմուքնի են արժանացել ու դուրս հրավիրվել տնից:
«Աղջկաս հիվանդանոցից դուրս գրելուց հետո ամեն շաբաթ խաբում էին, որ էս շաբաթ երեխային կբերենք, մյուս շաբաթ կբերենք, խաբխբելով 2 ամիս անցավ, հետո մի օր էլ տղան տեղեկացրեց, որ մամաս չի թողնում, մենք չենք կարող բերել երեխային, բացի դա նաև ասաց, որ իր ինքասիությունը թույլ չի տալիս, որ երեխային բերի մեզ մոտ: Տենց էլ չհասկացանք, ինքնասիրությունն էդտեղ ի՞նչ կապ ունի: Երբ ասացինք երեխային տանենք, իսկ դուք ցանկացած ժամանակ կգաք, կշփվեք, բայց փոխարենը մեզ վիրավորելով, հրելով տնից դուրս հանեցին… Տղայի ծնողներն ասեցին երեխային չեք տանելու, տենց բան չի լինի, եկեք սիրեք-գնացեք, բայց մենք երեխա չենք պահել, որ տանք ձեզ», - պատմում է Մելիների մայր Մելանյա Գրիգորյանը: Մելինեն խոստովանում է, որ այդ ընտանիքում խաղաղ մթնոլորտ չէր, վեճեր էին լինում, սակայն իր մորը տեղյակ չէր պահում դրա մասին, չէր ուզում անհանգստացնել նրանց:
Արտադատարանական ճանապարհով խնդիրը լուծել չկարողանալով` Մելինեն 2012թ.-ի նոյեմբերի վերջին դիմել է փաստաբանի օգնությանը` դատարանի միջոցով հարցին լուծում տալու համար:
Փորձեցինք ամուսնուց բացատրություն ստանալ կատարվածի վերաբերյալ. վերջինս պատճառաբանեց, որ Մելինեն հոգեկան հիվանդ է, բուժում է ստանում, և այլն: «Մելինեն ապաքինվել է, ճանաչվել է գործունակ, և մասնագետների հավաստմամբ` կարող է երեխայի խնամքն իրականացնել, որը վերջինիս լավագույն շահն է: Այնուամենայնիվ, իրավական դաշտում հստակ չի սահմանվում, թե երեխան որ ծնողի մոտ պետք է ապրի, այլ նշվում է, որ ծնողները հավասարաչափ իրավունքներ ունեն խնամելու և դաստիարակելու իրենց երեխային», - նշեց Մելինե Գիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Մհեր Բադալյանը:
«Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ միայն 10 տարեկան հասակում երեխան կարող է ցուցմունք տալ դատարանում, թե որ ծնողի հետ է ցանկանում ապրել: Ըստ իս հայրը չի կարող երեխային խնամել, քանի որ շաբաթվա 5-6 օրն աշխատում է, իսկ տատիկներն ու պապիկնեը իրավահարաբերության կողմեր չեն, և չեն կարող դատարանում հանդես գալ որպես կողմ և պնդել իրենց իրավունքերը: Նրանք ընդամենն իրավունք ունեն շփվելու իրենց թոռնիկների հետ: Հուսով ենք, որ այս կարևոր հանգամանքը դատարանը հաշվի կառնի:»,- հավելեց Մհեր Բադալյանը:
Երեխայի հոր` Սարգիս Ղոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ղազարյանը նշում է. «Մենք գտնում ենք, որ գոնե այս պահի դրությամբ, քանի դեռ այլ հանգամանքներ չկան, երեխայի համար լավագույն շահ է մնալ իմ վստահորդի մոտ: Այստեղ երեխայի միայն կեցության վայրով չի խնդիրը որոշվում, այլ մենք գտնում ենք, որ հայր ծնողն այս պահին ավելի ունակ է երեխային ինքնուրույն խնամելու, պահելու, քան մայր ծնողը: Հայցվորը որևիցե կերպ ցանկություն չի հայտնել երեխայի հետ բժշկի գնալու, հետարքրվելու նրա կազդուրմամբ: Բացի այդ, այս պահին հայցվորն իր գործողություններով ունակ չէ երեխայի կենսակերպը ճիշտ ապահովելու` երեխային ժամանակին կերակրելու, լողացնելու եւ այլն… Մեր կասկածներն ավելի խորացան այդ հարցերի վերաբերյալ դատարանում նրա հնչեցրած պատասխաներից:», -ասաց պարոն Ղազարյանը:
Սարգիս Ղոնյանը մարտի 28-ին նշանակված դատաքննության ժամանակ ցուցմունք տալիս նշել է, որ ինքը որպես ամուսին և հայր ծնող, հետաքրքրվել է Մելինեի առողջությամբ, մշտապես այցելել է նրան բուժում ստանալու ընթացքում, միևնույն ժամանակ աշխատանքից հետո իր ժամանակը լիարժեք տրամադրել արդեն 8 ամսական դարձած դստերը` Մարիամին: Նա նաև տեղեկացրեց, որ երբևէ դեմ չի եղել, չի արգելել, որպեսզի երեխայի մայրը հաճախակի այցելի և երկար ժաանակ անցկացնի դստեր հետ, սակայն այցելություններն ու հեռախոսազանգերն իրականում քիչ էին: «Ես չհասկացա ի՞չն է պատճառը, որ ինքը հաճախակի չի զանգում, չի այցելում, չի հետաքրքրվում երեխայով: Ես բազմիցս եմ հայտարարել, որ որպես հայր դեմ չեմ, որ ինքը գա, երկար ժամանակ անցկացնի, հոգ տանի երեխայի հանդեպ, հաճախ զանգի, չեմ արգելել երբևիցե… Ես հաճախելուն դեմ չեմ, բայց դեմ եմ երեխային նրան վերադարձնելուն` ելենելով իր անտարբերությունից, անհոգատար վերաբերմունքից, իր վիճակից: Ինքն ի վիճակի չի հոգեբանորեն, ֆիզիկապես խնամքն իրականացնելու. հոգեմետ դեղեր է ընդունում դեռ: Եթե ես զգայի, որ իրնքն ի վիճակի է երեխային խնամել, հիմա ինձ հետ կապրեր», - ասաց Սարգիս Ղոնյանը: Մելինեի հարազատներն անազնիվ են համարում ամուսնու կողմից ցուցաբերած վերաբերմունքը և կարծում են, որ երեխային մորը վերադարձնելով, կօգնեն աղջկան շուտ ապաքինվել: «Եթե երեխան լինի մոր մոտ ավելի լավ կզգա, առողջ կլինի: Ում մոտից էլ իր երեխային վերցնեն, ինչ հիվանդություն ասես կստանա… Աղջկա ապրումներն ավելի են բարդացրել, շատ վատ վերաբերունք են ցուցաբերել», - զայրացած ասում է Մելինեի հորաքույր Սվետիկ Գրիգորյանը: Իսկ Գեղանուշ գյուղական համայնքի ներկայացուցիչ, խնամակալությանև հոգաբարձության մարմնի անդամ Լ. Բեգլարյանը հավաստիացնում է, որ Մելինեի ընտանիքը բավարար պայմաններն ունի երեխայի խնամքն իրականացնելու համար. ունեն տնամերձ այգի, անասնապահությամբ են զբաղվում, մայրն աշխատում է դպրոցում, եղբայրը Ռուսատանից ֆինանսապես աջակցում է, իսկ իրենց ընտանիքը համեստ ընտանիք է և հանգիստ մթնոլորտ է տիրում նրանց տանը:
Փորձեցինք բժշկից մասնագիտական տեղեկատվություն ստանալ Մելինեի առողջության վերաբերյալ: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի փոխանցմամբ` Մելինե Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է, տնային պայմաններում շարունակում է բուժումներ ստանալ, իսկ երեխայի խնամքն իրականացնելու վերաբերյալ հակացուցումներ չկան: Երեկ` մարտի 28-ին, նշանակված դատաքննության ժամանակ ներկա գտնվող երկու կողմերի ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները գործի վերաբերյալ, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին, իսկ որպես վկա հրավիրված Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի ներկայացուցիչը հայցվորի առողջության վերաբերյալ մասնագիտական եզղրակացություն չհասցրեց ներկայացնել տվյալ նիստի ժամանակ, վերջինս վկայություն կտա նշանակված հաջորդ դատական նիստին:
Գործի քննությունը դեռ շարունակվում է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 4-ին:
25-ամյա Մելինեն պայքարում է իր 8 ամսական աղջկան ամուսնու ընտանիքից ետ վերադարձնելու համար
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ներկայացնում ենք պատմություն մի կնոջ մասին, ով ծննդաբերելուց հետո մինչև օրս չի կարողանում ամուսնու ընտանիքից ետ վերադարձնել իր առաջնեկին: Հիշեցնենք, որ Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղի բնակչուհի Մելինե Գրիգորյանն արդեն մի քանի ամիս է փորձում է ետ վերադարձնել իր նորածին երեխային, ում ծնվելուց հետո այդպես էլ ամուսնու ընտանիքը չի ցանկանում հանձնել մոր խնամքին:
25-ամյա Մելինեի այս տխուր պատմությունը դեռեւս 2012թ.-ի հուլիսից էր սկսվել, երբ հուլիսի 13-ին, ունենալով իր առաջնեկին՝ Մարիամին, ծննդաբերության ժամանակ իր մոտ հետծննդյան փսիխոզ է նկատվել, որից հետո տեղափոխվել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր` բուժում ստանալու համար, իսկ այդ ընթացքում երեխայի խնամքը ժամանակավոր իրականացնելու պատրաստականություն էր հայտնել ամուսնու ընտանիքը:
Մելինեի խոսքերով` մոտ մեկ ամիս տևած բուժման ընթացքում միայն ամուսինն է մի քանի անգամ այցելել, իսկ ամուսնու բարեկամներն ու հարազատները նրան այցելության չեն գնացել: Հիվանդանոցից դուրս գրվելու օրն ամուսինը ներկա չէր, իսկ դուրս գրվելուց հետո մայրական տանն է հաստատվել, որտեղ էլ մինչև այսօր ապրում է: Դիսպանսերից դուրս գրվելուց հետո ամեն անգամ կարոտով էր սպասում իր աղջկան, ամուսինն ամեն շաբաթ խոստանում էր երեխային բերել, սակայն մինչեւ օրս էլ ամուսնու` Սարգիս Ղոնյանի ընտանիքը, հրաժարվում է երեխային մոր խնամքին հանձնել:
«Ես դիսպանսերում բուժվել եմ, 2012թ.-ի օգոստոսի 21-ին դուրս եմ գրվել, հիմա ես ինձ շատ լավ եմ զգում ու պահանջում եմ, որ իմ երեխային ինձ տան: Անընդհատ իմ երեխայի մասին եմ մտածում, թե երբ երեխաս իմ կողքին կլինի, գրկեմ, գուրգուրեմ.. շատ վատ եմ զգում, որ հետս չի…», - սրտնեղված ասում է Մելինեն ու դժվարությամբ նկարագրում իր ապրումները՝ երազելով այն օրվա մասին, երբ Մարիամն իր կողքին կլինի ու երբ ստիպված չի լինի ամեն անգամ աղջկան տենսելու համար գնալ ամուսնու տուն, որտեղ մինչեւ ծննդաբերելն ապրում էր, այլ իր կողքին կլինի ու անձամբ կխնամի, անսահման ժամանակ կանցկացնի նրա հետ: Այժմ Մելինեի դուստրն ամուսնու տանն է, ամուսինը աշխատում է, հիմնական խնամքը վերջինիս ծնողներն են իրականացնում: Մելինեն և Սարգիսը բաժանված են, բայց դեռ օրինական ճանապարհով դա չեն հաստատել, միասին չեն ապրում, իսկ Մելինեն չի ցանակում այլեւս միանալ ամուսնուն: Մելինեի մայրը` տիկին Մելանյան, մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ Սարգիս Ղոնյանի մայրը տղայի միջոցով Մելինեի իրերը հավաքել է և ուղարկել, իսկ հիվանդանոց բուժման նպատակով տեղափոխված հարսին այդպես էլ տեսակցության չեն եկել: Աղջկա ապաքինվելուց հետո իրենք են գնացել ամուսնու տուն, սակայն երբ այցելություններից մեկի ժամանակ տեղեկացրել են, որ մտադիր են երեխային տուն տանել, շատ կոպիտ վերաբերմուքնի են արժանացել ու դուրս հրավիրվել տնից:
«Աղջկաս հիվանդանոցից դուրս գրելուց հետո ամեն շաբաթ խաբում էին, որ էս շաբաթ երեխային կբերենք, մյուս շաբաթ կբերենք, խաբխբելով 2 ամիս անցավ, հետո մի օր էլ տղան տեղեկացրեց, որ մամաս չի թողնում, մենք չենք կարող բերել երեխային, բացի դա նաև ասաց, որ իր ինքասիությունը թույլ չի տալիս, որ երեխային բերի մեզ մոտ: Տենց էլ չհասկացանք, ինքնասիրությունն էդտեղ ի՞նչ կապ ունի: Երբ ասացինք երեխային տանենք, իսկ դուք ցանկացած ժամանակ կգաք, կշփվեք, բայց փոխարենը մեզ վիրավորելով, հրելով տնից դուրս հանեցին… Տղայի ծնողներն ասեցին երեխային չեք տանելու, տենց բան չի լինի, եկեք սիրեք-գնացեք, բայց մենք երեխա չենք պահել, որ տանք ձեզ», - պատմում է Մելիների մայր Մելանյա Գրիգորյանը: Մելինեն խոստովանում է, որ այդ ընտանիքում խաղաղ մթնոլորտ չէր, վեճեր էին լինում, սակայն իր մորը տեղյակ չէր պահում դրա մասին, չէր ուզում անհանգստացնել նրանց:
Արտադատարանական ճանապարհով խնդիրը լուծել չկարողանալով` Մելինեն 2012թ.-ի նոյեմբերի վերջին դիմել է փաստաբանի օգնությանը` դատարանի միջոցով հարցին լուծում տալու համար:
Փորձեցինք ամուսնուց բացատրություն ստանալ կատարվածի վերաբերյալ. վերջինս պատճառաբանեց, որ Մելինեն հոգեկան հիվանդ է, բուժում է ստանում, և այլն: «Մելինեն ապաքինվել է, ճանաչվել է գործունակ, և մասնագետների հավաստմամբ` կարող է երեխայի խնամքն իրականացնել, որը վերջինիս լավագույն շահն է: Այնուամենայնիվ, իրավական դաշտում հստակ չի սահմանվում, թե երեխան որ ծնողի մոտ պետք է ապրի, այլ նշվում է, որ ծնողները հավասարաչափ իրավունքներ ունեն խնամելու և դաստիարակելու իրենց երեխային», - նշեց Մելինե Գիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Մհեր Բադալյանը:
«Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ միայն 10 տարեկան հասակում երեխան կարող է ցուցմունք տալ դատարանում, թե որ ծնողի հետ է ցանկանում ապրել: Ըստ իս հայրը չի կարող երեխային խնամել, քանի որ շաբաթվա 5-6 օրն աշխատում է, իսկ տատիկներն ու պապիկնեը իրավահարաբերության կողմեր չեն, և չեն կարող դատարանում հանդես գալ որպես կողմ և պնդել իրենց իրավունքերը: Նրանք ընդամենն իրավունք ունեն շփվելու իրենց թոռնիկների հետ: Հուսով ենք, որ այս կարևոր հանգամանքը դատարանը հաշվի կառնի:»,- հավելեց Մհեր Բադալյանը:
Երեխայի հոր` Սարգիս Ղոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ղազարյանը նշում է. «Մենք գտնում ենք, որ գոնե այս պահի դրությամբ, քանի դեռ այլ հանգամանքներ չկան, երեխայի համար լավագույն շահ է մնալ իմ վստահորդի մոտ: Այստեղ երեխայի միայն կեցության վայրով չի խնդիրը որոշվում, այլ մենք գտնում ենք, որ հայր ծնողն այս պահին ավելի ունակ է երեխային ինքնուրույն խնամելու, պահելու, քան մայր ծնողը: Հայցվորը որևիցե կերպ ցանկություն չի հայտնել երեխայի հետ բժշկի գնալու, հետարքրվելու նրա կազդուրմամբ: Բացի այդ, այս պահին հայցվորն իր գործողություններով ունակ չէ երեխայի կենսակերպը ճիշտ ապահովելու` երեխային ժամանակին կերակրելու, լողացնելու եւ այլն… Մեր կասկածներն ավելի խորացան այդ հարցերի վերաբերյալ դատարանում նրա հնչեցրած պատասխաներից:», -ասաց պարոն Ղազարյանը:
Սարգիս Ղոնյանը մարտի 28-ին նշանակված դատաքննության ժամանակ ցուցմունք տալիս նշել է, որ ինքը որպես ամուսին և հայր ծնող, հետաքրքրվել է Մելինեի առողջությամբ, մշտապես այցելել է նրան բուժում ստանալու ընթացքում, միևնույն ժամանակ աշխատանքից հետո իր ժամանակը լիարժեք տրամադրել արդեն 8 ամսական դարձած դստերը` Մարիամին: Նա նաև տեղեկացրեց, որ երբևէ դեմ չի եղել, չի արգելել, որպեսզի երեխայի մայրը հաճախակի այցելի և երկար ժաանակ անցկացնի դստեր հետ, սակայն այցելություններն ու հեռախոսազանգերն իրականում քիչ էին: «Ես չհասկացա ի՞չն է պատճառը, որ ինքը հաճախակի չի զանգում, չի այցելում, չի հետաքրքրվում երեխայով: Ես բազմիցս եմ հայտարարել, որ որպես հայր դեմ չեմ, որ ինքը գա, երկար ժամանակ անցկացնի, հոգ տանի երեխայի հանդեպ, հաճախ զանգի, չեմ արգելել երբևիցե… Ես հաճախելուն դեմ չեմ, բայց դեմ եմ երեխային նրան վերադարձնելուն` ելենելով իր անտարբերությունից, անհոգատար վերաբերմունքից, իր վիճակից: Ինքն ի վիճակի չի հոգեբանորեն, ֆիզիկապես խնամքն իրականացնելու. հոգեմետ դեղեր է ընդունում դեռ: Եթե ես զգայի, որ իրնքն ի վիճակի է երեխային խնամել, հիմա ինձ հետ կապրեր», - ասաց Սարգիս Ղոնյանը: Մելինեի հարազատներն անազնիվ են համարում ամուսնու կողմից ցուցաբերած վերաբերմունքը և կարծում են, որ երեխային մորը վերադարձնելով, կօգնեն աղջկան շուտ ապաքինվել: «Եթե երեխան լինի մոր մոտ ավելի լավ կզգա, առողջ կլինի: Ում մոտից էլ իր երեխային վերցնեն, ինչ հիվանդություն ասես կստանա… Աղջկա ապրումներն ավելի են բարդացրել, շատ վատ վերաբերունք են ցուցաբերել», - զայրացած ասում է Մելինեի հորաքույր Սվետիկ Գրիգորյանը: Իսկ Գեղանուշ գյուղական համայնքի ներկայացուցիչ, խնամակալության և հոգաբարձության մարմնի անդամ Լ. Բեգլարյանը հավաստիացնում է, որ Մելինեի ընտանիքը բավարար պայմաններն ունի երեխայի խնամքն իրականացնելու համար. ունեն տնամերձ այգի, անասնապահությամբ են զբաղվում, մայրն աշխատում է դպրոցում, եղբայրը Ռուսատանից ֆինանսապես աջակցում է, իսկ իրենց ընտանիքը համեստ ընտանիք է և հանգիստ մթնոլորտ է տիրում նրանց տանը:
Փորձեցինք բժշկից մասնագիտական տեղեկատվություն ստանալ Մելինեի առողջության վերաբերյալ: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի փոխանցմամբ` Մելինե Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է, տնային պայմաններում շարունակում է բուժումներ ստանալ, իսկ երեխայի խնամքն իրականացնելու վերաբերյալ հակացուցումներ չկան: Երեկ` մարտի 28-ին, նշանակված դատաքննության ժամանակ ներկա գտնվող երկու կողմերի ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները գործի վերաբերյալ, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին, իսկ որպես վկա հրավիրված Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի ներկայացուցիչը հայցվորի առողջության վերաբերյալ մասնագիտական եզղրակացություն չհասցրեց ներկայացնել տվյալ նիստի ժամանակ, վերջինս վկայություն կտա նշանակված հաջորդ դատական նիստին:
Գործի քննությունը դեռ շարունակվում է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 4-ին:
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/:
Մերի Սողոմոնյան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ