Կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև փոքր ու միջին բիզնեսի վարկավորում՝ հիմնականում օտարերկրյա վարկերի միջոցով: Ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրած 500 մլն դոլարի վարկը, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորմանը: Սակայն Շիրակի մարզում որևէ ձեռնարկություն ռուսական վարկից ոչ մի լումա դեռևս չի ստացել:
Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի պատասխանատու Արթուր Զաքարյանը «7 օր»-ին տեղեկացրեց, որ մարզից ընդամենը 12 ձեռնարկություն է կառավարության կողմից ընտրվել վարկավորման համար, սակայն գործարարները դեռ մի փոքր էլ պետք է սպասեն:
«Պետությունը նախատեսել է ստեղծել ներդրումային հիմնադրամ, որն իրականություն կդառնա մի 15 օրից: Գումարը կա, ֆոնդը կա, վարկավորման համար ընտրված ձեռնարկությունների ցանկը կա, ամեն ինչ պատրաստ է: Ներդրումային հիմնադրամի ստեղծումից հետո այդ ձեռնարկությունները կսկսեն ֆինանսավորվել»,- ասել է ՓՄՁԱԿ Շիրակի մասնաճյուղի պատասխանատու Արթուր Զաքարյանը:
Կառավարության կողմից ընտրված ձեռնարակությունների թվին է պատկանում Մարալիկ քաղաքում գրանցված «Անի-կաթ» դեռևս չգործող ՓԲԸ-ն: Սակայն վերջինիս տնօրեն Յուրա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մինչև հիմա իրենք սպասում են. «Տեղյակ ենք, որ վարկն ստացվել է։ Մեզ դեռ գարնանն էին խոստացել վարկ տրամադրել, սակայն մինչ այսօր որևէ տեղեկություն չունենք: Ասում են՝ թղթերն արդեն բանկում են, և բանկից է կախված, թե ե՞րբ իմ վարկը տեղ կհասնի»,- նշել է Յուրա Գաբրիելյանը:
Նշված 12 ձեռնարկություների թվում է նաև «Էլբիստ» ՍՊԸ-ն, որի նախագահը Գյումրու ավագանու անդամ Գևորգ Առաքելյանն է: Նա ևս տեղեկացրեց, որ դեռ սպասում է. «Ընդգրկվել եմ այդ 12 ձեռնարկությունների կազմում, թղթերը ներկայացրել ենք ու սպասում ենք։ Թե ի՞նչ ընթացքի մեջ է, տեղյակ չեմ: Սպասում եմ այդ վարկին, քանի որ պետական է ու կարծում եմ, որ տոկոսադրույքը ցածր կլինի, և կկարողանանք տակից դուրս գալ: Հիմա բանկերից կարող եմ վարկ վերցնել, սակայն տոկոսները շատ բարձր են, ռիսկայնությունը չափազնց մեծ է, չեմ ուզում ռիսկի դիմել»,- նշել է Գ. Առաքելյանը:
Գյումրիի ավագանու անդամը կառավարությունից ակնկալվող վարկային միջոցներով նախատեսում է քաղաքում փակ լողավազան կառուցել, սակայն նշում է, որ կառավարությունը, հնարավոր է, որոշի, թե Գյումրիին փակ լողավազան պետք չէ, և իր վարկավորումը կասեցվի:
Կառավարության կողմից ընտրյալ ձեռնարկությունների թվին է պատկանում նաև «Արշալույս» ՓԲԸ-ն, որի նախագահն Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Զաքարյանն է: Վերջինս «7օր»-ին փոխանցել է հետևյալը. «Հա, ընդգրկված եմ էդ 12-ի մեջ, բայց վարկի երեսը չենք տեսել։ Թղթի վրա գրել են, էլի։ Մարզից ոչ մեկին չեն տվել: Սպասում ենք»:
Գյումրիում ապարդյուն սպասում են ռուսական վարկին

Դերենիկ Մալխասյան
Գյումրի