Վրաստանի խորհրդարանը հնարավոր է վերանայի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը
Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը կարող է վերանայել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որով կվերացվի քրեական պատասխանատվությունը առաջին անգամ Աբխազիա և Հարավային Օսիա մտնող քաղաքացիների համար։ Ըստ աղբյուրի՝ Վրաստանի Վերաինտեգրման փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլին կոչ է արել նշյալ տարածքներ մտնողների նկատմամբ վերացնել քրեական պատասխանատվությունը՝ փոխարենը սահմանել տուգանք՝ 400 լարիի (250 դոլար) չափով: Օրենքը կրկին խախտելու դեպքում քաղաքացուն սպառնւմ է 2-5 տարի ազատազրկում:
«Սա չի նշանակում հանդուրժողականություն օկուպանտների նկատմամբ, այլ հանդուրժողականություն է 3-րդ երկրների քաղաքացիների նկատմամբ, ովքեր ամենից հաճախն են խախտում գործող օրենքը: Դրա հետ մեկտեղ մենք պարտավորություն ենք վերցրել մեր համաքաղաքացիների՝ աբխազների և օսերի առաջ, միասին կառուցելու մեր միասնական պետությունը, և այս որոշումը այդ ճանապարհի ուղղությամբ մի քայլ է»,–հայտարարել է Ցիխելաշվիլին:
Ըստ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի՝ Անխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Վրաստան մուտք գործելու համար նախատեսվում է 4 տարվա ազատազրկում: