Լրահոս

23.11.2010 15:22


Օմբուդսմենը դիմել է ԱՆ քրեակատարողական վարչության պետին

                       ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ

  Հ. Ա. Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

 Զանգվածային լրատվամիջոցներով հայտնվել է, որ ս.թ. նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նպատակով վերջինիս տեղափոխել են պատժախուց' առանց դատապարտյալների համար նախատեսված իրավունքների սահմանափակման: Նշվածի վերաբերյալ Ն.Փաշինյանը և իր փաստաբան
Վ. Գրիգորյանը հայտարարություն են տարածել առ այն, որ տեղափոխումը կատարվել է առանց Ն. Փաշինյանի համաձայնության և վերջինս նշված խնդրով ոչ գրավոր, ոչ էլ բանավոր կերպով չի դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:

Նշվածի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանը հայտնել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն են ունեցել այն մասին, որ Ն. Փաշինյանին կարող է վտանգ սպառնալ, ինչի վերաբերյալ հայտնվել է Ն. Փաշինյանին, և վերջինս բանավոր կերպով խնդրել է իրեն տեղափոխել պատժախուց:

Խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները նշված իրարամերժ տեղեկությունների, ինչպես նաև Ն. Փաշինյանին ս.թ. նոյեմբերի 14-ին պատժախուց տեղափոխելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ:

               Հարգանքով'  Ա. Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը