«1in.am»-ը և «Ժամանակ» օրաթերթը հավատարիմ են վերջերս որդեգրած գործելակերպին. նրանց «հավաստի» աղբյուրներն առանց հոգնելու և մեծ ջանադրությամբ տեղեկատվություն են մատակարարում ՊԵԿ նախագահի և նրա սեփականությունների մասին: Հերթական ստահոդ «տեղեկությունը», որ երեկ տարածեց էլեկտրոնային կայքը, այսօր էլ պարտաճանաչորեն արտատպեց «Ժամանակ»-ը, հետևյալի մասին էր. Գագիկ Խաչատրյանին «տրվել է» մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումը: Գագիկ Խաչատրյանի բոլոր քայլերից զարմանալիորեն «քաջատեղյակ» աղբյուրը լրատվամիջոցին մանրամասներ էր հաղորդել նաև գետնանցումի շահագործման հետ կապված ծրագրերի մասին: Մոտեցումը, որով աշխատում են նշված լրատվամիջոցները, կարող էր զայրույթ առաջացնել, եթե անառողջ սևեռվածույթունն ու երևակայական թռիչքներն այդքան զավեշտալի չլինեին: Որ նշված երկու լրատվամիջոցի գործունեությունը նպատակաուղղված չէ իրենց ընթերցողին փաստարկված լրատվություն տրամադրելուն, ակնհայտ է նաև այն պատճառով, որ նրանք համառորեն անտեսում են մեր պարզաբանումները: Այդ մարտավարությունը, սակայն, հիշեցնենք, որ անհեռանկարային է, քանի որ նման գործելակերպի արդյունքում ընթերցողն ինքը կեզրակացնի` լրատվամիջոցները զբաղված են զրպարտանք տարածելով, թե փաստարկված տեղեկատվություն տրամադրելով, ինչին, ի դեպ, նրանք կոչված են:
ՊԵԿ պարզաբանումը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին