Տիգրան Սարգսյանը` ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրների մասին
ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի նախագահ ՏիգրանՍարգսյանն այսօր մասնակցել է ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։
Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին' վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Վերջին շրջանում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրներին։ Մեզ համար կարևոր է, որ կա հասարակական աջակցություն, հասարակական ակտիվ մասնակցություն, ինչն էապես հեշտացնում է մեր անելիքները, քանի որ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ' մենք իրազեկում ենք մեր քաղաքացիներին իրավիճակի մասին, համատեղ միջոցառումներ ենք իրականացնում, ինչպես նաև կառավարության կողմից ընդունված ազգային ծրագիրը մշակված է մեր հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ։ Դա է երաշխիքը, որ մենք կկարողանանք էապես կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանում»։
Տիգրան Սարգսյանը` ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրների մասին
ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։