Լրահոս

30.03.2013 14:43


Ցերեկը կդիտվի օդի ջերմաստիճանի զգալի նվազում

Ցերեկը կդիտվի օդի ջերմաստիճանի զգալի նվազում

Եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ելքով: Այս գիշեր տեղումները գրեթե ամենուրեք կդադարեն, բացառություն կկազմեն հարավային մարզերը, որտեղ տեղումները թեև կթուլանան, բայց և այս գիշեր, և մարտի 30-ին դեռ կպահպանվեն: Հարավային մարզերում ցերեկը կդիտվի նաև օդի ջերմաստիճանի զգալի նվազում` 4-6 աստիճանով: 
Այլ շրջաններում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Կդիտվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, առայժմ կտաքանա 1-3 աստիճանով: 
Տեղ-տեղ հնարավոր է քամի` մինչև 15 մ/վրկ արագությամբ, ճանապարհների առանձին հատվածներում` մերկասառույց, հնարավոր է` լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Շրջաններ մեկնելուց առաջ անհրաժեշտ է տեղեկանալ ճանապարհների վիճակին:

meteo-tv.am

Այս խորագրի վերջին նյութերը