Լրահոս

30.03.2013 14:32


Քաղաքագետ. «Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, քանի որ պատրաստվում է շարունակել երկխոսության գործընթացը»

Քաղաքագետ. «Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, քանի որ պատրաստվում է շարունակել երկխոսության գործընթացը»

«Քաղաքագիտական տեսանկյունից «կիսել իշխանությունը ժողովրդի հետ»՝ նշանակում է կազմել համատեղ իշխանություն՝ կոալիցիա, ուրիշ քաղաքագիտական տերմին չկա»,- iLur.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի  արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը կամ պետք է հրաժարական տա, կամ էլ իշխանությունը կիսի ժողովրդի հետ:

Քաղաքագետի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, քանի որ պատրաստվում է շարունակել երկխոսության գործընթացը:

Երվանդ Բոզոյանը համոզված է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-ինչ հարցերում կոմպրոմիսի գնա, ապա կդադարի լինել ընդդիմություն՝ մտնելով իշխանության մեջ:

«Իսկ եթե կոմպրոմիսի չգնա, ապա իր թիմը, միանշանակ, էլի կթուլանա, քանի որ կասեն՝ «փորձում էր իշխանությունից ինչ-որ բան պոկել, բայց չհաջողվեց»,- նշել է քաղաքագետը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունները վկայում են շարժման անկման մասին՝ նա պատասխանել է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո այս ամենը, բնականաբար, կավարտվի, քանի որ մարդիկ կհասկանան, որ իրենց ակնկալիքները չեն արդարացել:

Այս խորագրի վերջին նյութերը