«Vera Wang»-ի հարսանեկան զգեստները փորձելը կրկին անվճար է
Այն բանից հետո, երբ Չինաստանում բողոքի մեծ ալիք է բարձրացավ, կապված «Vera Wang»-ի հարսանեկան զգեստների փորձելու համար 480 դոլար վճար սահմանելու հետ, բրենդի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ զգեստ փորձելը կրկին կլինի անվճար։ «Vera Wang»-ի Չինաստանի ներկայացուցիչները բացատրել են, թե ինչու են ստիպված եղել փորձելու հնարավորության դիմաց գումար պահանջել: Բանն այն է, որ Չինաստանում բրենդի բուտիկներում հաճախակի են դարձել դեպքերը, երբ ուսանողուհիները և դպրոցական տարիքի աղջիկները գալիս են հագուստ փորձելու` առանց այն գնելու իրական մտադրության։ Դա բացասաբար էր անդրադառնում զգեստի տեսքի վրա: Սա էր պատճառը, որ Չինաստանում որոշել էին զգեստը փորձելու համար գումար պահանջել: