Լրահոս

23.11.2010 15:22


Խոդորկովսկու «Facebook»-ի բլոգը վերականգնվել է

«Facebook» սոցիալական կայքի տնօրինությունը վերականգնել է մուտքը դեպի «ՅՈւԿՕՍ»-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու բլոգ։

Կայքի տնօրինությունը պահանջել է ներկայացնել Խոդորկովսկու անձնագրի պատճենը, որպեսզի ստուգի բլոգի իսկությունը։ Խոդորկովսկին, սակայն, անձնագիր չունի, այն առգրավվել է դեռևս 2003թ.՝ ձերբակալումից անմիջապես հետո։ Խոդորկովսկու հարազատները գտել և պատճենել են «ՅՈւԿՕՍ»-ի նախկին տնօրենի զինվորական գրքույկը, սակայն «Facebook»-ի տնօրինությունը երկուշաբթի այդ փաստաթուղթը բավարար չի համարել։

Այնուամենայնիվ, այսօր «Facebook»-ի ղեկավարության դիրքորոշումը փոխվել է։

Խոդորկովսկու հասցեով ուղարկված նոր նամակի մեջ կայքի ներկայացուցիչ Նատալյան ներում է հայցել «անհարմարությունների համար, որոնց հետ Դուք բախվեցիք», հայտնել է, որ Խոդորկովսկին նորից կարող է կայք մտնել։ «Իրավիճակը դիտարկելուց հետո մենք որոշեցինք, որ Ձեր «ըքաունթ»-ը սխալմամբ է արգելափակվել»-խոստովանել է կայքի տնօրինությունը։

Այս խորագրի վերջին նյութերը