Անցնող շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի շնորհիվ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն