Լրահոս

30.03.2013 18:15


Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը

Մարտի 29-ին՝ ժամը 20։30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2009թ. մայիսի 26-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ):

Դավիթ Ա.-ն փոխանցվել է Իջևանի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը` կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը