Լրահոս

30.03.2013 11:19


Քննարկվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը

Քննարկվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի երեկ կայացած նիստում օրակարգային հարցերի քննարկումից առաջ Դերենիկ Դումանյանը ներկայացրեց կոլեգիայի նոր անդամ, սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանին։

Այնուհետև կոլեգիան քննարկեց հոգեբուժական ծառայության  ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրներն ու  հոգեկան առողջության պահպանման և բարելավման հայեցակարգը։

Ներկայացնելով այս ծառայության կառուցվածքն ու հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը շեշտեց, որ հոգեբուժական բժշկական օգնությունը և սպասարկումը մեր երկրում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։ Բանախոսն անդրադարձավ վերջին 2 տարվա ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքներին, ներկայացրեց խնդիրներն ու անելիքները:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ու ակնկալվող արդյունքները: Նշվեց, որ հայեցակարգի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի,  հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների, բարձրագույն կրթական համակարգի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության փորձագետ Ժոլթ Բուգարզկին:

Այս խորագրի վերջին նյութերը