Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է գլխավորել ՀՀ վերահսկիչ պալա՞տը
«Ժողովուրդը» գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը:
Ընդ որում, այդ առաջարկը Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով: Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը:
«Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Ըստ նրա` Ս. Սարգսյանը Հովհաննիսյանին միայն մեկ առաջարկ է արել` գլխավորել Սահմանադրական բարեփոխումների խումբը, որը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը մերժել է` գրության վրա «խաչ» քաշելով: «Սաֆարյանի խոսքով` նման տպավորություն միգուցե ստեղծվել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանն իր վերջին նամակում ասել է, թե վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ պատկերացումները համընկնում են»,–գրում է թերթը։
Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է գլխավորել ՀՀ վերահսկիչ պալա՞տը
«Ժողովուրդը» գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը:
Ընդ որում, այդ առաջարկը Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով: Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը:
«Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Ըստ նրա` Ս. Սարգսյանը Հովհաննիսյանին միայն մեկ առաջարկ է արել` գլխավորել Սահմանադրական բարեփոխումների խումբը, որը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը մերժել է` գրության վրա «խաչ» քաշելով:
«Սաֆարյանի խոսքով` նման տպավորություն միգուցե ստեղծվել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանն իր վերջին նամակում ասել է, թե վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ պատկերացումները համընկնում են»,–գրում է թերթը։