Լրահոս

30.03.2013 00:37


«Deno Gold Mining Company»-ն դատական նիստին չներկայացավ

«Deno Gold Mining Company»-ն դատական նիստին չներկայացավ

 «Ճնշում է նա, ով վախենում է», «Հանքակեր-մարդակեր», «Կանադական էկոգաղութարար դուրս մեր երկրից»: Ահա այսպիսի  մակագրությամբ պաստառներով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուրիրավասության դատարանի առջև էին հավաքվել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության, Համահայկական բնապահպանական ճակատի, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության, Սարդարապատ շարժման, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները: Քաղաքացիական հասարակությունը բողոքիակցիա անցակցրեց դատարանի առաջ`  ի պաշտպանություն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի, ում «Deno Gold Mining Company» ընկերությունը  մեղադրում է զրպարտության մեջ: Սակայն, մարտի 29-ին նշանակված դատավարությունը տեղի չունեցավ հայցվորի չներկայանալու պատճառով: «Հաշվի առնելով, որ նշանակված նիստին  սույն գործով  «Deno Gold Mining Company» ընկերության շահերը դատարանում ի վիճակի չեմ ներկայացնելու վատառողջ լինելու պատճառով` գրիպային վիրուս, ջերմություն, եվ ղեկավարվելով ՀՀՔաղաքացիական դատավարության օրենսգրքի 119 հոդվածի առաջին մասի առաջին կետով` դատարանի նխնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել ողջամիտ ժամկետով և նշանակել մեկ այլ դատականնիստ»,- հայցվոր կողմի դիմումը դատական նիստի ընթացքում ընթերցեց դատավոր Արմեն Դանիելյանը: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 15-ին: 

       Բողոքի ակցիան շարունակվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի դիմաց, որը «Deno Gold Mining» ընկերությանը տրամադրել է 40 միլիոն դոլլարի վարկ:

«Բանկը չպետք է ֆինանսավորի այդ հանցագործ-հանքագործ ընկերությանը: Մենք եկել ենք ասելու, որ եթե դուք ֆինանսավորում եք, ուրեմն դուք էլ եք այդպիսին»,- հայտարարեց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը