Ներկայացնում ենք Հայաստանումմարդուիրավունքներիիրավիճակիվերաբերյալ միջանկյալզեկույցի թեմայով երկրորդ հաղորդագրությունը, որն անդրադառնում է արդարադատության իրականացման հիմնախնդրին։ Հաղորդագրության հետ ուղարկում ենք նաև հայերեն թարգմանված զեկույցի հատվածը՝ նույն թեմայով։
II. Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
2008թ. մարտի դեպքերի արդյունավետ քննություն
A-93.27. Իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դատավարությունների մոնիտորինգի զեկույցի առաջարկությունները և ապահովել անկախ և արժանահավատ հետաքննություն 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած 10 մահվան դեպքերով (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ), ուժեղացնել ջանքերը դատարանում դեպքերը ներկայացնելու և դրանք պարզաբանելու ուղղությամբ, որպեսզի տրամադրվի փոխհատուցում և մեղավորները պատժվեն (Իսպանիա):
2010թ. Համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանի ընթացքում Հայաստանը համաձայնեց կատարել 2008թ. մարտի ցույցերի ընթացքում տեղի ունեցած դեպքերի կարգավորման վերաբերյալ տրված հանձնարարականները։ Իրադարձություների ժամանակ ընդդիմության ակտիվիստների դեմ իրավապահ մարմինների կողմից կիրառված անհամաչափ ուժը հանգեցրեց 10 անձանց մահվան և ավելի քան 130 անձանց վիրավորվելուն։[1] Չնայած մահվան դեպքերի պարզաբանման նպատակով քննությանը նոր թափ հաղորդելու մասին ՀՀ նախագահի 2011թ. ապրիլի 26–ին տված հրահանգին՝ մահվան հանգամանքները շարունակում են մնալ չպարզաբանված, իսկ կատարողներն՝ անհայտ։ Տասը մահվան դեպքերի առիթով ոստիկանության և անվտանգության բարձրաստիճան ծառայողների հրամանատարական պատասխանատվությունը լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, փաստ, որն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության 2011թ. դեկտեմբերի 27–ի զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ սպանությունները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2(10.1) մասով, այն է՝ որպես զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցիկողմից կատարված։ Այսպիսի որակումը ինքնին բացառում է հրամանատարական պատասխանատվության դիտարկման հնարավորությունը։[2] Ավելին, մինչ օրս մահացած անձանց հարազատներին չի տրամադրվել պատշաճ հատուցում։
III. Արդարադատության իրականացումը
Դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը
A-94.17. Շարունակել բարեփոխումներ իրականացնել, որոնք գործնականում կերաշխավորեն իշխանությունների տարանջատումը և, մասնավորապես, դատական համակարգի անկախությունը, այդ թվում՝ դատավորների վերապատրաստման դասընթացների միջոցով (Հունաստան, Իտալիա, Ադրբեջան, Ուրուգվայ, Բոսնիա և Հերցեգովինա):
A-94.18.Ջանքերգործադրել՝ապահովելուդատականհամակարգիանկողմնակալությանութափանցիկությանվերաբերյալօրենսդրականդրույթներիիրականացումը, այդ թվում՝ բավականաչափ ֆինանսավորման միջոցով (Շվեդիա):
Դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում։ Դրանց հասնելու խոչընդոտները արմատացած են ոչ միայն օրենսդրությունում, այլև՝ պրակտիկայում: ՄԻՄՖ-ն (FIDH), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն (NHC) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն ողջունում են ՀՀ կառավարության կողմից դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ համակողմանի ռազմավարական ծրագրի ընդունումը 2012 թվականին։ Այնուամենայնիվ, դեռ մտահոգություններ կան կապված համակարգի թերություների հետ։
ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ նախագահը հաստատում է դատավորների թեկնածուների՝ Արդարադատության խորհրդի (ԱԽ) կողմից ներկայացված ցուցակը՝ դատավոր նշանակելով «իր համար ընդունելի» թեկնածուներին։[3] Դատավորները նշանակվում և պաշտոնանկ են արվում ՀՀ նախագահի կողմից՝ ԱԽ առաջարկության հիման վրա։[4] Նշանակման և պաշտոնից ազատելու չափանիշները մնում են անորոշ, քանի որ նախագահը պարտավոր չէ հիմնավորել իր որոշումները։ Հետևաբար, ԱԽ–ն ունի զուտ խորհրդատվական, այլ ոչ թե որոշումներ կայացնելու իրական լիազորություն։ Այսպիսի կարգավորումը չի համապատասխանում դատավորների նշանակման եվրոպական և միջազգային չափանիշներին։
Դատական օրենսգրքի համաձայն՝ ԱԽ–ն խորհրդի անդամների կազմից ընտրում է կարգապահական հանձնաժողով։ Հանձնաժողովը իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ կարգապահական վարույթ հարուցել դատավորների դեմ։[5] Սակայն նույն լիազորություններով է օժտված նաև ՀՀ արդարադատության նախարարը։[6] Դատավորների դեմ կարգապահական վարույթները սովորաբար դիտարկվում են որպես ինքնակառավարման հարց և այս ոլորտում գործադիրի ներգրավումն անընդունելի է։
Դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը կարող է դատարանում ծանոթանալ ցանկացած գործի նյութերի հետ, որոնց կապակցությամբ դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ Այս դրույթը նպաստում է դատական քննության ժամանակ դատավորների նկատմամբ անհարկի ճնշումներ գործադրելուն, և լուրջ մտահոգություններ է առաջացնում դատարանների անկախության վերաբերյալ։ Այս հարցը մանրամասն կերպով քննարկվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության զեկույցում։[7]
Դատարանների անկախությունը վտանգի է ենթարկվում նաև ստորադաս դատարանների որոշումների կայացման հարցում Վճռաբեկ դատարանի մշտական և ուղղակի ներգրավմամբ։ Ասվածի վառ օրինակ է 2011թ. հուլիսի 11–ին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի պաշտոնից հեռացումը։ Պաշտոնանկության պատճառ էր հանդիսացել Սամվել Մնացականյանի կողմից՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանյալի միջնորդության բավարարումը՝ առանց նախորոք Վճռաբեկ դատարանի թույլտվությունը ստանալու։ Որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց 2 օր անց, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դիմել էր ԱԽ՝ դատավոր Մնացականյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։ ԱԽ–ն իր հերթին միջնորդել էր ՀՀ նախագահին՝ պաշտոնից ազատել դատավոր Մնացականյանին։ Միջնորդությունը բավարարվել է նախագահի կողմից չնայած այն հանգամանքին, որ դատախազը չէր առարկել գրավի դեմ և մեղադրյալը, վերջ ի վերջո, արդարացվել էր և ազատ արձակվել։ Պաշտոնանկ լինելու հարցում դատավորների խոցելիությունը և նման որոշումների կապակցությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունը (ԱԽ որոշումները ենթակա չեն վերանայման) դատական համակարգի վրա ունենում են ուժեղ զսպիչ ազդեցություն։
Խստորեն դատապարտելով այս իրադարձությունները՝ ՀՀ փաստաբանների պալատը տարածեց հայտարարություն, որտեղ ասվում էր, որ նման գործողությունները ոչնչացնում են Հայաստանում անկախ դատական համակարգ կառուցելու բոլոր հույսերը։ Օրենքի միատեսակ կիրառությունը ապահովելու սահմանադրական գործառույթն իրականացնելու փոխարեն Վճռաբեկ դատարանը խթանում է իր սեփական նախադեպերին հակասող որոշումների կայացմանը, մի փաստ, որն ինքնին սպառնում է դատական համակարգի անկախությանը և նպաստում կալանավորումը որպես խափանման միջոց կիառելու բացասական պրակտիկայի ամրապնդմանը:[8]
Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության ջանքերը նոր քրեական դարավարության օրենսգիրք մշակելու ուղղությամբ, որն անդրադառնում է այս զեկույցում ներկայացված բազմաթիվ խնդիրների։ Այդուհանդերձ, արդար դատաքննության երաշխիքների ապահովումը, հատկապես քրեական դատավարության ընթացքում, մնում է լուրջ մտահոգություն։ Դատարանները շարունակում են դրսևորել կողմնակալ վերաբերմունք հօգուտ մեղադրանքի կողմի՝ խախտելով անմեղության կանխավարկածը և կողմերի հավասարությունը դատախազության ու պաշտպանության միջև, ինչպես նաև ոտնահարում են դատավարության մրցակցային բնույթը։ Դատավորների կողմից մեղադրյալների հարցաքննությունը հաճախ ունենում է մեղադրական ենթատեքստ։ Պաշտպանության կողմի փաստաբանները սովորաբար անբարենպաստ իրավիճակում են գտնվում իրենց փաստերը և փաստարկները ներկայացնելու առումով։ Քանի որ Ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն ցուցմունք տալ իրենց ծառայողական պարտականությունների հետ կապված հարցերով, բացառությամբ երբ նրանք գործով տուժող կամ վկա են եղել, պաշտպանության կողմի փաստաբանները զրկված են հանցանքի վայրում գտնված փաստերի կամ մեղադրյալի խոստովանության վերաբերյալ ոստիկանության զեկույցների վավերականությունը ստուգելու հնարավորությունից։ Վերջիններս հաճախ ընդունվում են որպես ապացույց՝ առանց համապատասխան ցուցմունքների առկայության։ Ավելին, ի լրումն առանց հիմնավորման պաշտպանության ներկայացրած միջնորդությունների բավարարումը մերժելուն, դատավորները չեն ցանկանում ստիպել դատախազությանը քրեական գործերով ապահովել ապացուցման անհրաժեշտ բարձր շեմ (ողջամիտ կասկածներից վեր)։ Սա ևս վտանգի է ենթարկում վստահելի պաշտպանություն կառուցելու պաշտպանության կողմի փաստաբանների կարողությունը:[9]
Քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումներ
A-95.3.Վերջ դնելքաղաքականդրդապատճառներովընդդիմությանանդամհամարվողանհատներիհետապնդմանը ևքայլերձեռնարկելօրենքիգերակայությունըամրապնդելու համար, այդթվում` ապահովելովՔաղաքացիականևքաղաքականիրավունքների մասինմիջազգայինդաշնագրումամրագրված նվազագույն երաշխիքների նկատմամբ հարգանքը, օրենքիհավասարպաշտպանությունըևդատականհամակարգի անկախությունը (Միացյալ Նահանգներ):
Չնայած 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո իրենց քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք 2011 թվականի մայիսի 26-ից ազատ են արձակվել, քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումները դեռևս շարունակվում են: «Տիգրան Առաքելյանը և այլք» գործը այս մտահոգության դրսևորումն է:
2012 թվականի հուլիսին Հայ ազգային կոնգրեսի անդամներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել էին ազատազրկման Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Տիգրան Առաքելյանը դատապարվել էր վեց տարվա ազատազրկման ոստիկանական մեքենայով ոստիկանության բաժին տեղափոխվելու ընթացքում ոստիկանության ծառայողի քիթը կոտրելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3(1) և 2 (խուլիգանություն), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1 և 2 մասերով (պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրեը): Մյուս անդամները դատապարտվել էին 2-3 տարվա ազատազրկման:[10]
Այս գործը հարուցվել էր 2011 թվականի օգոստոսի 9-ին Երևանում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ: Տեղի էր ունեցել ընդհարում երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության միջև՝ երկու կողմից էլ հանգեցնելով վիրավորանքների: Ակտիվիստները բերվել էին ոստիկանության բաժին, որտեղ, ինչպես իրենք են պնդում, ենթարկվել են ուժեղ ծեծի և իրենց արգելել են փաստաբանի հետ կապվել: Խոշտանգումների ենթարկվելու մասին չորս ակտիվիստների արած հայտարարությունների կապակցությամբ մանրամասն քննություն չի իրականացվել և ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության չի ենթարկվել: Դատարանը գտել էր, որ մեղադրյալների վնասվածքները կարող էին առաջանալ կալանքի տակ վերցնելու ընթացքում թույլատրելի սահմաններում կիրառված իրավաչափ ուժի հետևանքով: Այս եզրակացությունը արվել էր՝ հաշվի չառնելով այն ցուցմունքները, որ ոստիկանության բաժանմունքի սենյակներում լսվել են բարձր ձայներ և բղավոցներ, որոնք վկայում են, որ ակտիվիստներն այնտեղ ծեծի էին ենթարկվում:
Դատավարությունը դիտարկող խումբը նկատել է, որ ամբողջ վարույթի ընթացքում դատարանը դրսևորել է կողմնակալ վերաբերմունք՝ հօգուտ մեղադրանքի կողմի: Օրինակ՝ միանգամից ընդունել է ոստիկանության վկաների ցուցմունքներն առանց լրացուցիչ հիմնավորող փաստեր պահանջելու, այսպիսով ոտնահարելով կողմերի հավասարության սկզբունքը:[11] Դատարանի այսպիսի կողմնակալությունը, զուգորդված խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին պնդումների հետ, ստեղծում են խտրական վերաբերմունքի տպավորություն, որ կապված է մեղադրյալների քաղաքական կողմնորոշման հետ՝ որպես Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ:
[1] Տես՝ Մարդու իրավունքներ հանձնակատար, զեկույց՝ կազմված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի կողմից 2011 թվականի հունվարի 18-ից 21-ը Հայաստան կատարած այցից հետո, (Ստրասբուրգ, 2011), https://wcd.coe.int/ViewDoc.jsp?id=1784273 վերջին անգամ մուտք է գործվել 2012թ. դեկտեմբերի 20-ին:
[2] ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Տեղեկատվական հաղորդում 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործերով նախաքննության արդյունքների մասին, էջ 56-57, http://www.investigatory.am/upload/file/Information_for_MassMedia.pdf, վերջին անգամ մուտք է գործվել 2012թ. հունվարի 8-ին։
[3] ՀՀ դատական օրենսգիրք (ՀՕ-135-Ն), 2007, հոդված 117, մաս 2.
Միջանկյալ զեկույց, մարդու իրավունքների իրավիճակ
Ներկայացնում ենք Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ միջանկյալ զեկույցի թեմայով երկրորդ հաղորդագրությունը, որն անդրադառնում է արդարադատության իրականացման հիմնախնդրին։ Հաղորդագրության հետ ուղարկում ենք նաև հայերեն թարգմանված զեկույցի հատվածը՝ նույն թեմայով։
II. Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
2008թ. մարտի դեպքերի արդյունավետ քննություն
A-93.27. Իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դատավարությունների մոնիտորինգի զեկույցի առաջարկությունները և ապահովել անկախ և արժանահավատ հետաքննություն 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած 10 մահվան դեպքերով (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ), ուժեղացնել ջանքերը դատարանում դեպքերը ներկայացնելու և դրանք պարզաբանելու ուղղությամբ, որպեսզի տրամադրվի փոխհատուցում և մեղավորները պատժվեն (Իսպանիա):
A-93.28. Իրականացնել Ազգային ժողովի կողմից ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները, և վարել անկախ և թափանցիկ հետաքննություն անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ՝ մեղավորներին պատժելու նպատակով (Շվեյցարիա)։
2010թ. Համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանի ընթացքում Հայաստանը համաձայնեց կատարել 2008թ. մարտի ցույցերի ընթացքում տեղի ունեցած դեպքերի կարգավորման վերաբերյալ տրված հանձնարարականները։ Իրադարձություների ժամանակ ընդդիմության ակտիվիստների դեմ իրավապահ մարմինների կողմից կիրառված անհամաչափ ուժը հանգեցրեց 10 անձանց մահվան և ավելի քան 130 անձանց վիրավորվելուն։[1] Չնայած մահվան դեպքերի պարզաբանման նպատակով քննությանը նոր թափ հաղորդելու մասին ՀՀ նախագահի 2011թ. ապրիլի 26–ին տված հրահանգին՝ մահվան հանգամանքները շարունակում են մնալ չպարզաբանված, իսկ կատարողներն՝ անհայտ։ Տասը մահվան դեպքերի առիթով ոստիկանության և անվտանգության բարձրաստիճան ծառայողների հրամանատարական պատասխանատվությունը լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, փաստ, որն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության 2011թ. դեկտեմբերի 27–ի զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ սպանությունները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2(10.1) մասով, այն է՝ որպես զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից կատարված։ Այսպիսի որակումը ինքնին բացառում է հրամանատարական պատասխանատվության դիտարկման հնարավորությունը։[2] Ավելին, մինչ օրս մահացած անձանց հարազատներին չի տրամադրվել պատշաճ հատուցում։
III. Արդարադատության իրականացումը
Դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը
A-94.17. Շարունակել բարեփոխումներ իրականացնել, որոնք գործնականում կերաշխավորեն իշխանությունների տարանջատումը և, մասնավորապես, դատական համակարգի անկախությունը, այդ թվում՝ դատավորների վերապատրաստման դասընթացների միջոցով (Հունաստան, Իտալիա, Ադրբեջան, Ուրուգվայ, Բոսնիա և Հերցեգովինա):
A-94.18. Ջանքեր գործադրել՝ ապահովելու դատական համակարգի անկողմնակալության ու թափանցիկության վերաբերյալ օրենսդրական դրույթների իրականացումը, այդ թվում՝ բավականաչափ ֆինանսավորման միջոցով (Շվեդիա):
Դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում։ Դրանց հասնելու խոչընդոտները արմատացած են ոչ միայն օրենսդրությունում, այլև՝ պրակտիկայում: ՄԻՄՖ-ն (FIDH), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն (NHC) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն ողջունում են ՀՀ կառավարության կողմից դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ համակողմանի ռազմավարական ծրագրի ընդունումը 2012 թվականին։ Այնուամենայնիվ, դեռ մտահոգություններ կան կապված համակարգի թերություների հետ։
ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ նախագահը հաստատում է դատավորների թեկնածուների՝ Արդարադատության խորհրդի (ԱԽ) կողմից ներկայացված ցուցակը՝ դատավոր նշանակելով «իր համար ընդունելի» թեկնածուներին։[3] Դատավորները նշանակվում և պաշտոնանկ են արվում ՀՀ նախագահի կողմից՝ ԱԽ առաջարկության հիման վրա։[4] Նշանակման և պաշտոնից ազատելու չափանիշները մնում են անորոշ, քանի որ նախագահը պարտավոր չէ հիմնավորել իր որոշումները։ Հետևաբար, ԱԽ–ն ունի զուտ խորհրդատվական, այլ ոչ թե որոշումներ կայացնելու իրական լիազորություն։ Այսպիսի կարգավորումը չի համապատասխանում դատավորների նշանակման եվրոպական և միջազգային չափանիշներին։
Դատական օրենսգրքի համաձայն՝ ԱԽ–ն խորհրդի անդամների կազմից ընտրում է կարգապահական հանձնաժողով։ Հանձնաժողովը իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ կարգապահական վարույթ հարուցել դատավորների դեմ։[5] Սակայն նույն լիազորություններով է օժտված նաև ՀՀ արդարադատության նախարարը։[6] Դատավորների դեմ կարգապահական վարույթները սովորաբար դիտարկվում են որպես ինքնակառավարման հարց և այս ոլորտում գործադիրի ներգրավումն անընդունելի է։
Դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը կարող է դատարանում ծանոթանալ ցանկացած գործի նյութերի հետ, որոնց կապակցությամբ դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ Այս դրույթը նպաստում է դատական քննության ժամանակ դատավորների նկատմամբ անհարկի ճնշումներ գործադրելուն, և լուրջ մտահոգություններ է առաջացնում դատարանների անկախության վերաբերյալ։ Այս հարցը մանրամասն կերպով քննարկվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության զեկույցում։[7]
Դատարանների անկախությունը վտանգի է ենթարկվում նաև ստորադաս դատարանների որոշումների կայացման հարցում Վճռաբեկ դատարանի մշտական և ուղղակի ներգրավմամբ։ Ասվածի վառ օրինակ է 2011թ. հուլիսի 11–ին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի պաշտոնից հեռացումը։ Պաշտոնանկության պատճառ էր հանդիսացել Սամվել Մնացականյանի կողմից՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանյալի միջնորդության բավարարումը՝ առանց նախորոք Վճռաբեկ դատարանի թույլտվությունը ստանալու։ Որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց 2 օր անց, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դիմել էր ԱԽ՝ դատավոր Մնացականյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։ ԱԽ–ն իր հերթին միջնորդել էր ՀՀ նախագահին՝ պաշտոնից ազատել դատավոր Մնացականյանին։ Միջնորդությունը բավարարվել է նախագահի կողմից չնայած այն հանգամանքին, որ դատախազը չէր առարկել գրավի դեմ և մեղադրյալը, վերջ ի վերջո, արդարացվել էր և ազատ արձակվել։ Պաշտոնանկ լինելու հարցում դատավորների խոցելիությունը և նման որոշումների կապակցությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունը (ԱԽ որոշումները ենթակա չեն վերանայման) դատական համակարգի վրա ունենում են ուժեղ զսպիչ ազդեցություն։
Խստորեն դատապարտելով այս իրադարձությունները՝ ՀՀ փաստաբանների պալատը տարածեց հայտարարություն, որտեղ ասվում էր, որ նման գործողությունները ոչնչացնում են Հայաստանում անկախ դատական համակարգ կառուցելու բոլոր հույսերը։ Օրենքի միատեսակ կիրառությունը ապահովելու սահմանադրական գործառույթն իրականացնելու փոխարեն Վճռաբեկ դատարանը խթանում է իր սեփական նախադեպերին հակասող որոշումների կայացմանը, մի փաստ, որն ինքնին սպառնում է դատական համակարգի անկախությանը և նպաստում կալանավորումը որպես խափանման միջոց կիառելու բացասական պրակտիկայի ամրապնդմանը:[8]
Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության ջանքերը նոր քրեական դարավարության օրենսգիրք մշակելու ուղղությամբ, որն անդրադառնում է այս զեկույցում ներկայացված բազմաթիվ խնդիրների։ Այդուհանդերձ, արդար դատաքննության երաշխիքների ապահովումը, հատկապես քրեական դատավարության ընթացքում, մնում է լուրջ մտահոգություն։ Դատարանները շարունակում են դրսևորել կողմնակալ վերաբերմունք հօգուտ մեղադրանքի կողմի՝ խախտելով անմեղության կանխավարկածը և կողմերի հավասարությունը դատախազության ու պաշտպանության միջև, ինչպես նաև ոտնահարում են դատավարության մրցակցային բնույթը։ Դատավորների կողմից մեղադրյալների հարցաքննությունը հաճախ ունենում է մեղադրական ենթատեքստ։ Պաշտպանության կողմի փաստաբանները սովորաբար անբարենպաստ իրավիճակում են գտնվում իրենց փաստերը և փաստարկները ներկայացնելու առումով։ Քանի որ Ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն ցուցմունք տալ իրենց ծառայողական պարտականությունների հետ կապված հարցերով, բացառությամբ երբ նրանք գործով տուժող կամ վկա են եղել, պաշտպանության կողմի փաստաբանները զրկված են հանցանքի վայրում գտնված փաստերի կամ մեղադրյալի խոստովանության վերաբերյալ ոստիկանության զեկույցների վավերականությունը ստուգելու հնարավորությունից։ Վերջիններս հաճախ ընդունվում են որպես ապացույց՝ առանց համապատասխան ցուցմունքների առկայության։ Ավելին, ի լրումն առանց հիմնավորման պաշտպանության ներկայացրած միջնորդությունների բավարարումը մերժելուն, դատավորները չեն ցանկանում ստիպել դատախազությանը քրեական գործերով ապահովել ապացուցման անհրաժեշտ բարձր շեմ (ողջամիտ կասկածներից վեր)։ Սա ևս վտանգի է ենթարկում վստահելի պաշտպանություն կառուցելու պաշտպանության կողմի փաստաբանների կարողությունը:[9]
Քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումներ
A-95.3. Վերջ դնել քաղաքական դրդապատճառներով ընդդիմության անդամ համարվող անհատների հետապնդմանը և քայլեր ձեռնարկել օրենքի գերակայությունը ամրապնդելու համար, այդ թվում` ապահովելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում ամրագրված նվազագույն երաշխիքների նկատմամբ հարգանքը, օրենքի հավասար պաշտպանությունը և դատական համակարգի անկախությունը (Միացյալ Նահանգներ):
Չնայած 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո իրենց քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք 2011 թվականի մայիսի 26-ից ազատ են արձակվել, քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումները դեռևս շարունակվում են: «Տիգրան Առաքելյանը և այլք» գործը այս մտահոգության դրսևորումն է:
2012 թվականի հուլիսին Հայ ազգային կոնգրեսի անդամներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել էին ազատազրկման Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Տիգրան Առաքելյանը դատապարվել էր վեց տարվա ազատազրկման ոստիկանական մեքենայով ոստիկանության բաժին տեղափոխվելու ընթացքում ոստիկանության ծառայողի քիթը կոտրելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3(1) և 2 (խուլիգանություն), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1 և 2 մասերով (պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրեը): Մյուս անդամները դատապարտվել էին 2-3 տարվա ազատազրկման:[10]
Այս գործը հարուցվել էր 2011 թվականի օգոստոսի 9-ին Երևանում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ: Տեղի էր ունեցել ընդհարում երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության միջև՝ երկու կողմից էլ հանգեցնելով վիրավորանքների: Ակտիվիստները բերվել էին ոստիկանության բաժին, որտեղ, ինչպես իրենք են պնդում, ենթարկվել են ուժեղ ծեծի և իրենց արգելել են փաստաբանի հետ կապվել: Խոշտանգումների ենթարկվելու մասին չորս ակտիվիստների արած հայտարարությունների կապակցությամբ մանրամասն քննություն չի իրականացվել և ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության չի ենթարկվել: Դատարանը գտել էր, որ մեղադրյալների վնասվածքները կարող էին առաջանալ կալանքի տակ վերցնելու ընթացքում թույլատրելի սահմաններում կիրառված իրավաչափ ուժի հետևանքով: Այս եզրակացությունը արվել էր՝ հաշվի չառնելով այն ցուցմունքները, որ ոստիկանության բաժանմունքի սենյակներում լսվել են բարձր ձայներ և բղավոցներ, որոնք վկայում են, որ ակտիվիստներն այնտեղ ծեծի էին ենթարկվում:
Դատավարությունը դիտարկող խումբը նկատել է, որ ամբողջ վարույթի ընթացքում դատարանը դրսևորել է կողմնակալ վերաբերմունք՝ հօգուտ մեղադրանքի կողմի: Օրինակ՝ միանգամից ընդունել է ոստիկանության վկաների ցուցմունքներն առանց լրացուցիչ հիմնավորող փաստեր պահանջելու, այսպիսով ոտնահարելով կողմերի հավասարության սկզբունքը:[11] Դատարանի այսպիսի կողմնակալությունը, զուգորդված խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին պնդումների հետ, ստեղծում են խտրական վերաբերմունքի տպավորություն, որ կապված է մեղադրյալների քաղաքական կողմնորոշման հետ՝ որպես Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ:
[1] Տես՝ Մարդու իրավունքներ հանձնակատար, զեկույց՝ կազմված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի կողմից 2011 թվականի հունվարի 18-ից 21-ը Հայաստան կատարած այցից հետո, (Ստրասբուրգ, 2011), https://wcd.coe.int/ViewDoc.jsp?id=1784273 վերջին անգամ մուտք է գործվել 2012թ. դեկտեմբերի 20-ին:
[2] ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Տեղեկատվական հաղորդում 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործերով նախաքննության արդյունքների մասին, էջ 56-57, http://www.investigatory.am/upload/file/Information_for_MassMedia.pdf, վերջին անգամ մուտք է գործվել 2012թ. հունվարի 8-ին։
[3] ՀՀ դատական օրենսգիրք (ՀՕ-135-Ն), 2007, հոդված 117, մաս 2.
[4] ՀՀ սահամադրություն, 2005, հոդված 55, մաս 11.
[5] ՀՀ դատական օրենսգիրք (ՀՕ-135-Ն), 2007, հոդված 106.
[6] նույնը, հոդված 155.
[7] «Դատական ինքնակառավարվող մարմինների և դատավորների մասնագիտական առաջխաղացման ծրագրային զեկույց», Անկախ դատական համակարգերի աշխատանքային խումբ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինություն, սեպտեմբեր 2011, http://www.coe.int/t/dghl/cooperation/capacitybuilding/source/judic_reform/Project_report_final.pdf.
[8] Մերի Ալեքսանյան, «Փաստաբանները պահանջում են առանց «դաբրոյի» արդարադատություն» (Մարդու իրավունքները Հայաստանում, 2011թ. հուլիսի 7), <http://hra.am/en/point-of-view/2011/07/07/fairtrial> կամ «Խստորեն դատապարտում են Արդարադատության խորհրդի գործելակերպը» (Մարդու իրավունքները Հայաստանում, 2011 հուլիսի 5), <http://www.hra.am/hy/events/2011/07/05/samvelmnacakanyan>, կամ «ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների հայտարարությունը», (Մարդու իրավունքները Հայաստանում, 2011 հուլիսի 7) <http://www.advocates.am/index.php?option=com_content&view=article&id=314:2011-07-07-05-31-09&catid=39:2010-09-13-15-11-58&Itemid=144>
[9] Միացյալ Նահանգների պետդեպարտամենտ, 2011 Human Rights Report on Armenia, էջեր 11-13
<http://photos.state.gov/libraries/armenia/231771/PDFs/hr2011.pdf>
[10] Տես` 2012թ. հուլիսի 20-ի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, գործով N: ԵԿԴ/0225/01/11.
[11] Տես 2012թ հուլիսի 20-ի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, գործով N: ԵԿԴ/0225/01/11