«Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը կարելի է ընկալել որպես Ս. Սարգսյանի առաջարկած տարբերակի սկի՞զբ»
Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմաստը ո՞րն էր հացադուլ սկսելու, բոլորին խոստանալու մինչ ապրիլի ինը հացադուլի մեջ մնալու, նախագահին սպառնալու, որ միայն իր դիակի վրայով կանցնի երդմնակալությունը և կեսից հետ կանգնելու: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Եթե Րաֆֆին ուղղակի ծոմ է պահում, թող գնա տունը ծոմ պահի: Էլ ինչի՞ համար էր եկել, հրապարակում վրան խփել: Ուրեմն այս քայլը կարելի է ընկալել որպես Ս. Սարգսյանի առաջարկած տարբերակի սկի՞զբ: Պարոն Սարգսյանը ասել էր՝ «Դադարեցրու հացադուլդ, մեկ-երկու օր կազդուրվիր ......», այսինքն՝ Րաֆֆին կդադարեցնի հացադուլը, և աշխատանքային շաբաթը սկսելու հետ մեկտեղ կսկսվեն բանակցությունները (հիշեցնեմ, որ աշխատանքային շաբաթը այս անգամ կսկսվի երեքշաբթի, քանի որ երկուշաբթի մեռելոց է): Ուրեմն ստացվեց, որ Րաֆֆին ունի նախագահի նշված երկու օրը կազդուրվելու համար: Ճիշտ է, ոչ մեկս էլ չենք ցանկանում տեսնել պարոն Հովհաննիսյանին թույլ և ուժասպառ վիճակում, բայց այս ամենը կարող է նշանակել, որ այս պահից սկսած Ս. Սարգսյանը իր ձեռքն է վերցնում բոլոր խաղաքարտերը»։