Մարտի 27-ին՝ ժամը 18։50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ 15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել, և իրենք գողին բռնել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956թ. ծնված Լևոն Խ.-ն և 1963թ. ծնված Օքսեն Մ.-ն ժամը 17։30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն անձինք մարտի 25-ին նույն խանութից գողացել են 2 շիշ վիսկի:
«Նույն գետը»՝ երկու անգամ