Լրահոս

29.03.2013 22:18


«Փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել «Այբ»-ի և ՀԱՀ-ի միջև

«Փոխըմբռնման հուշագիր» է ստորագրվել «Այբ»-ի և ՀԱՀ-ի միջև

Մարտի 22-ին «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ստորագրեցին «Փոխըմբռնման հուշագիր»՝ կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցության նպատակով։ Կողմերը համաձայնության եկան՝ համագործակցել ուսումնառության և դասավանդման ասպարեզներում, մասնավորապես՝ էկոլոգիայի ոլորտում, այդ նպատակով ներգրավելով երկու կառույցների սովորողներին և ուսուցչական, դասախոսական կազմին, փոխանակելով ուսումնական նյութեր և հրատարակություններ:

Հուշագիրը ստորագրելու նպատակով «Այբ» ավագ դպրոց այցելած ՀԱՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀԱՀ-ի նախագահ դոկտոր Բրյուս Բողոսյանը,  որին ուղեկցում էին ՀԱՀ-ի «Հակոբյան բնապահպանական կենտրոնի» նախագահ Ալեն Ամիրխանյանը և նույն կենտրոնի կրթական ծրագրերի մասնագետ Սիրանուշ Թումանյանը։ ՀԱՀ պատվիրակությանն «Այբ»-ում ընդունեցին դպրոցի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քհն. Արամյանը, տնօրեն Դավիթ Սահակյանը, փոխտնօրեններ Արթուր Խալաթյանը և Լիսեթ Բաբայանը։

Այս խորագրի վերջին նյութերը