Բակո Սահակյանը մասնակցել է IT-ընկերությունների եւ համալսարանի հուշագրի ստորագրմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 29-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների եւ Արցախի մայր բուհի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե այնուհետեւ Նախագահ Սահակյանն իր նստավայրում ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը վերոհիշյալ ընկերությունների եւ Արցախի պետական համալսարանի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է համարել ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության եւ գիտության առաջընթացի տեսանկյունից: Նախագահն ընդգծել է, որ դա ամուր հիմքեր կստեղծի Արցախի գիտական ներուժի զարգացման, այս ոլորտում համաշխարհային գործընթացներին մեր հանրապետության ինտեգրման համար: