Կարեն Բեքարյան. «1677 բանաձևը կարողացավ շրջել էջը»
-Մեր քաղաքական ուժերից շատերը կամ որոշ անհատներ Եվրոպայի խորհրդի դերի և նշանակության լիարժեք գիտակցումը դեռևս չունեն՝ սպասելով այդ կառույցից այն, ինչը նա չի կարող տալ,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ խոսելով ԵԽԽՎ-ի ընդունած վերջին բանաձևից հետո ՀՀ-ում առաջացած դժգոհությունների ալիքի մասին։
Ըստ նրա՝ 1677-ը կարողացել է ամփոփել 1609, 1620, 1643 բանաձևերը.
-2001թ.-ից՝ ԵԽԽՎ-ին անդամակցելուց հետո, ՀՀ-ն գտնվում է մոնիթորինգի ներքո՝ ընդհանրապես պարտավորությունների կատարման իմաստով: Բայց դրան գումարվել էր «ֆորսմաժորային» մոնիթորինգը՝ մարտի 1-2-ից հետո։ Այսինքն՝ 1677 բանաձևն ամրագրեց հետևյալը. մենք նորից ետ ենք վերադառնում սովորական մոնիթորինգային գործընթաց։ Կարելի է ասել, որ հատուկ մոնիթորինգ ասածի և այդ բավական պրոբլեմային իրավիճակի էջը շրջվում է։
Կ. Բեքարյանը նաև կարծում է, որ 1677 բանաձևը հնարավորություն է ընձեռում՝ փորձել ՀՀ-ում սկսել առողջ բանավեճ և քննարկում՝ գոնե 1677 բանաձևի, նրա կատարման և դրույթների շուրջ։

7or.am