Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկաֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղարին
Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկաֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց աշխարհի հինգ մայրցամաքների շուրջ 800 համալսարաններ միավորող կառույցի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան: Նախարարը նշեց, որ անցած տարի Հայաստանի Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը կարևոր հանգրվան հանդիսացավ ոչ միայն Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության, այլ նաև կազմակերպությանը կից գործակալությունների հետ համագործակցության զարգացման առումով։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վանդա Դիեբոլթը բարձր գնահատեց Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար գործադրվող ջանքերը՝ նշելով, որ այսօր հայկական չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ Ֆրանակֆոնիայի համալսարանական գործակալության անդամ են:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության միջև լեզվական պակտի ստորագրումը, Հայաստանի ֆրանսիական համալսարանում Սենգորի ամբիոնի հիմնադրումը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ակադեմիական նվաճումների կենտրոնի և Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի բացումը, որոնք հավելյալ խթան կհանդիսանան Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում Ֆրանկաֆոնիայի համալսարանական գործակալության ծրագրերի ընդլայնման վերաբերյալ: