Լրահոս

29.03.2013 14:06


Արամ Կարապետյան. «Ով բանակցում է Սերժ Սարգսյանի հետ, կործանվում է»

Արամ Կարապետյան. «Ով բանակցում է Սերժ Սարգսյանի հետ, կործանվում է»

«Սերժ Սարգսյանը պիտի հասկանա` ինչքան էլ PR օգտագործի, իրավիճակը դառնում է ավելի ընդդիմադիր: Ուր պետք է գնա իր թիմով Սերժ Սարգսյանը, ինչ է անելու, ով է  վարկեր տրամադրելու Հայաստանին: Աղքատության շեմը գնալով աճելու է»,–այսօրվա ասուլիսին ասել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյան-Սրժ Սարգսյան հեռակա բանակցություններին՝ բանախոսն ասել է, թե կամ սակարկության պետք է գնալ, կամ` հեղափոխության:

«Հեղափոխական ճանապարհը պետք է լինի խաղաղ, քանի որ դրա կարիքը չկա էլ Հայաստանում: Սերժ Սարգսյանը պետք է սպասի այդ ալիքին, քանի որ «Ամբոխները խելագարված» պոեմը Չարենցը  պատահական չի գրել»,–ասել է ՆԺԿ նախագահը՝ նշելով թե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դադարեցնի հացադուլը։   «Մեկը մի լավ բան էր գրել` ով բանակցում է Սերժ Սարգսյանի հետ, կործանվում է»,–ամփոփել է բանախոսը։

 Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Կարապետյանն ասել է, թե ԲՀԿ-ի վրա սկսվել են ճնշումները, քանի որ նա կարող է   լուրջ ալիք բարձրացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը