Արամ Հարությունյան. «Ժողովուրդը Րաֆֆիին անիծելու է, քանի որ նա մարում է շարժումը»(տեսանյութ)
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱրամՀարությունյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գիտի՝ Արարատում ՐաֆֆիՀովհաննիսյանըքանիընտրականհանձնաժողովումէիրտեղերըտվելՀՀԿ-ին: Նրա խոսքերով՝ հանձնաժողովներում «Ժառանգության» անդամներըեղելենգյուղապետարանիաշխատողներ, գյուղապետիտեղակալ,կամընդհանրապեսմարդչի եղել։
–Իսկեթեմարդչկա, նշանակումէ՝իշխանությունըմեկինպետքէդրածլինի,–ասել է նա:
Ա. Հարությունյանը սրանով է պայմանավորում արձանագրությունների տակ «Ժառանգության» անդամների դրած ստորագրությունները.
Իսկ հետընտրական գործընթացները Արամ Հարությունյանն աննախադեպ զավեշտալի է համարում:
–Չիեղելայնպես, որայդքանձայնհավաքածընդդիմությանթեկնածուննմանպահվածքորդեգրի։ ՐաֆֆիՀովհաննիսյանըփորձումէհետընտրականգործընթացըմարել, որովհետևայդքանդժգոհությունիշխանություններիցերբեքչիեղել:Ժողովուրդըգնացևդեմքվեարկեցիշխանություններին` ձայներիմիմասըտալովՐ. Հովհաննիսյանին, իսկնախաղումէիշխանությանխաղը,–նշել է Ա. Հարությունյանը:
Նա հատկանշական է համարում Երևանի ավագանու ընտրություններից առաջ իշխանության կոմից ԲՀԿ–ական ՎարդանՕսկանյանին հիշելը, ինչը, ըստ բանախոսի, ցույց է տալիս, թե իշխանությունն իրականումումիցէվախենում: Ա. Հարությունյանը համոզված է, որ եթե ավագանու այս ընտրություններում ընդդիմադիր ուժերը միավորվեն, ապա հաջողություն կունենան.
–Անգամ դրանիցհետոընդդիմությունըկպահանջիՍերժՍարգսյանիհրաժարականը։Բայց շատ բան կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից։ ԻնչքանշուտԱզատությանհրապարակնազատվիՐաֆֆիՀովհաննիսյանից, այնքանշուտընդդիմությունըկհամախմբվի,ևվատկլինիիշխանությանհամար։ Րաֆֆինհստակպետքէասի՝ Սերժ,դուչեսընտրվել,հեռացիր։ ԺողովուրդըՐաֆֆիինանիծելուէ, քանիոր նա մարումէշարժումը։
Արամ Հարությունյան. «Ժողովուրդը Րաֆֆիին անիծելու է, քանի որ նա մարում է շարժումը»(տեսանյութ)
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գիտի՝ Արարատում Րաֆֆի Հովհաննիսյանը քանի ընտրական հանձնաժողովում է իր տեղերը տվել ՀՀԿ-ին: Նրա խոսքերով՝ հանձնաժողովներում «Ժառանգության» անդամները եղել են գյուղապետարանի աշխատողներ, գյուղապետի տեղակալ, կամ ընդհանրապես մարդ չի եղել։
–Իսկ եթե մարդ չկա, նշանակում է՝ իշխանությունը մեկին պետք է դրած լինի,–ասել է նա:
Ա. Հարությունյանը սրանով է պայմանավորում արձանագրությունների տակ «Ժառանգության» անդամների դրած ստորագրությունները.
–Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհակալ լինի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի անդամներին, որոնք պահել են նրա ձայները:
Իսկ հետընտրական գործընթացները Արամ Հարությունյանն աննախադեպ զավեշտալի է համարում:
–Չի եղել այնպես, որ այդքան ձայն հավաքած ընդդիմության թեկնածուն նման պահվածք որդեգրի։ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական գործընթացը մարել, որովհետև այդքան դժգոհություն իշխանություններից երբեք չի եղել: Ժողովուրդը գնաց և դեմ քվեարկեց իշխանություններին` ձայների մի մասը տալով Ր. Հովհաննիսյանին, իսկ նա խաղում է իշխանության խաղը,–նշել է Ա. Հարությունյանը:
Նա հատկանշական է համարում Երևանի ավագանու ընտրություններից առաջ իշխանության կոմից ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանին հիշելը, ինչը, ըստ բանախոսի, ցույց է տալիս, թե իշխանությունն իրականում ումից է վախենում: Ա. Հարությունյանը համոզված է, որ եթե ավագանու այս ընտրություններում ընդդիմադիր ուժերը միավորվեն, ապա հաջողություն կունենան.
–Անգամ դրանից հետո ընդդիմությունը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բայց շատ բան կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից։ Ինչքան շուտ Ազատության հրապարակն ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի, և վատ կլինի իշխանության համար։ Րաֆֆին հստակ պետք է ասի՝ Սերժ, դու չես ընտրվել, հեռացիր։ Ժողովուրդը Րաֆֆիին անիծելու է, քանի որ նա մարում է շարժումը։
7or.am