Լրահոս

29.03.2013 18:05


Խարդախությունների հեղինակը հայտնաբերվեց

Խարդախությունների հեղինակը հայտնաբերվեց

Մարտի 27-ին՝ ժամը 22։40-ին, Մեծամորի բաժնի  ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 1994թ. ծնված Գևորգ Ղ.-ին:

Պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին, չարաշահելով մի կնոջ վստահությունը, խաբեությամբ վերցրել է նրա «Նոութբուք» համակարգիչը՝ հաջորդ օրը վերադարձնելու պայմանով, սակայն այն վաճառել է անհայտ անձի:
Պարզվել է նաև, որ Գևորգ Ղ.-ն մարտի 15-ին չարաշահելով 20-ամյա մի աղջկա վստահությունը՝Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող համակարգիչների խանութից նրա  անվամբ վերցրել է 260 000 դրամ արժողության «Նոութբուք» համակարգիչ և իրացրել, իսկ մարտի 19-ին, կրկին չարաշահելով նույն աղջկա վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրան պատկանող մոտ 30 գ ոսկյա զարդերին:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը