Լրահոս

29.03.2013 13:03


Այսօր ԿԸՀ–ն կգրանցի Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակները

Այսօր ԿԸՀ–ն կգրանցի Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակները

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրելու՝ քննարկելու մայիսի 5-ի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և դաշինքի համամասնական ցուցակները։

Առաջադրված է 6 կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Առաքելություն», ՕԵԿ, և 1 դաշինք՝«Բարև Երևան»։

Նշենք, որ ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվեր մարտի 21-31-ը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին ու կտևի մինչև մայիսի 3-ը, իսկ մայիսի 4-ը լռության օր է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը