Լրահոս

29.03.2013 12:33


Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանը մեղք չունի, իսկ մի քանի ֆուտբոլիստներ իրենց ծաղրածուի պես են պահում»

Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանը մեղք չունի, իսկ մի քանի ֆուտբոլիստներ իրենց ծաղրածուի պես են պահում»

Անդրադառնալով Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողներին ասել է, որ Չեխիայից 0:3 հաշվով պարտություն կրելուց հետո Մինասյանը հուզված և ընկճված է եղել։ Եվ քանի որ 3 խաղ անընդմեջ պարտվել են, որոշել է հրաժարական ներկայացնել։ ՀՖՖ նախագահը հուզմունքով է պայմանավորել նաև խաղից հետո մարզչի այն արտահայտությունը, թե ո՞վ էր ասել՝ գնալու ենք Բրազիլիա։  

–Ճիշտ է՝ սխալ բան է ասել, բայց բոլորիս հետ էլ պատահում է։ Չարժի կառչել բառերից։ Գործադիր կոմիտեն հաստատել է Մինասյանին մարզչի պաշտոնում: Ես մեր ամենամեծ քննադատն եմ, բայց Վարդան Մինասյանը մեղք չունի: Նա մեղավոր չէ, որ հավաքականը, տարբեր պատճառներով, անհաջող է հանդես գալիս։ Եթե նա բավականին չաշխատեր, ես կընդունեի նրա հրաժարականը,-ասել է Ռ. Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի քննադատությանը, թե պարտվեցին, քանի որ մի քանի խաղացողներ սիրտ և հոգի չեն դնում հավաքականում, ՀՖՖ նախագահն ասել է.

–Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ով դաշտում ամեն ինչ տալիս է։ Կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր իրենց ծաղրածուի պես են պահում։ Բայց Մխիթարյանն իրավունք չուներ նման բան ասել։ Դրա իրավունքն ունի միայն հավաքականի մարզիչը և ֆեդերացիայի նախագահը:

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը