Լրահոս

29.03.2013 12:23


Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 28-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52273149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 658 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 590 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  68 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 912 863 878 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.4405 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5935 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը