Լրահոս

29.03.2013 12:15


Րաֆֆի Հովհաննիսյանի տրոյական ձիու ուղևորները

Րաֆֆի Հովհաննիսյանի տրոյական ձիու ուղևորները

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը հայտարարել է, թե իշխանությունների դեմ պայքարում Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է «տրոյական ձին իշխանական պալատ մտցնելու տարբերակը»:

«ՉԻ» - Համեմատությունը բավականին դիպուկ է: Տարբերությունն այն է միայն, որ «տրոյական ձիու» ներսում գտնվողները հայտնի են (Րաֆֆին պատրաստ է ցուցակը ներկայացնել Սերժին): Համ էլ «ձիու» ֆունկցիաներն են մի փոքր այլ. օպերացիայի նպատակը ոչ թե «իշխանական պալատում գտնվողներին» խաբելն է, այլ ժողովրդից թաքուն, «այլընտրանքային ճանապարհով» պալատում հայտնվելը: Եվ, ի դեպ, հիմքեր չկան պնդելու, թե ներս մտնելուց հետո նրանք ներսից կբացեն դարպասները: Ավելի հավանական է, որ ներսում գտնվողների հետ մի լավ քեֆ կանեն:

Մի խոսքով՝ իրականում «տրոյական ձին» իշխանական պալատից են դուրս բերել, ու հիմա ներսից հետևում են, թե ոնց են Րաֆֆու «զինվորները» մեծ ոգևորությամբ տեղավորվում դրա մեջ: Կարգին էլ հրմշտոց է, որովհետև ներսում հայտնվելու և ներսից «պայքարելու ցանկություն ունեցողների պակաս կարծես թե չկա: 

Այս խորագրի վերջին նյութերը