Լրահոս

29.03.2013 11:25


Սուր շնչառական վարակների նվազման միտում կա

Սուր շնչառական վարակների նվազման միտում կա
Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով` վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը  նվազել է գրեթե 1,1 անգամ։  Եթե մարտի 11-17-ը գրանցվել է  հիվանդության 11 404 դեպք, ապա 18-24-ը` 10 180: 
 
Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը: 
 
Մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից  Երևանում` 160, մարզերում` 390: 
 
Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված 5% և ավելի բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի 73 և մարզերի 44 նախադպրոցական կազմակերպություններում: Նշված նախադպրոցական կազմակերպություններում ուժեղացվել է համաճարակաբանական հսկողությունը:   
 
Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում` գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Հարկ է նշել, որ վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի Ա H1N1–ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:
 
Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրված 7 տարեկան երեխայի մահվան դեպքին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում անջատվել է գրիպի Ա տեսակը:

Այս խորագրի վերջին նյութերը