Լրահոս

29.03.2013 09:38


Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապի ոտնալվայի արարողությանը մասնակցել են աղջիկներ

Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապի ոտնալվայի արարողությանը մասնակցել են աղջիկներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Casal del Marmo բանտում Ավագ հինգշաբթի պատարագ է մատուցել, որի ընթացքում լվացել է 12 անչափահաս դատապարտյալների ոտքերը։ Նրանցից երկուսը աղջիկ են եղել։ «Ինտերֆաքս-Ուկրաինայի»–ի փոխանցմամբ՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Հռոմի պապի ոտնլվայի արարողությանը մասնակցում են աղջիկներ։ Նշենք, որ   Ֆրանցիսկոսի նախորդները ևս այցելել են բանտ՝ օրհնելու հանցագործներին, այնուհետ ոտնլվայի արարողություն արել եկեղեցում:

Նորընտիր պապը որոշել է մեկտեղել կաթոլիկ եկեղեցու այս երկու ավանդույթները: Դեռևս Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս լինելու ժամանակ նա հաճախ է Ավագ հինգշաբթիի պատարագ մատուցել բանտերում, հիվանդանոցներում, չունևորների արվարձաններում: 2012-ի ապրիլին նա լվացել է երիտասարդ թմրամոլների ոտքերը:

Այս խորագրի վերջին նյութերը