Լրահոս

28.03.2013 17:59


Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված քննարկումներ Մեծ Բրիտանիայում

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված քննարկումներ Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում շարունակվում է Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված, արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում մարտի 26-ին հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի Սենթ Էնթընի (St. Antony) քոլեջում տեղի ունեցավ քննարկում, որը կազմակերպվել էր Օքսֆորդի հայ ուսանողական միության հետ համագործակցությամբ։

«Ղարաբաղյան հակամարտությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով քննարկմանը ելույթ ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Մարտի 27-ին նույն թեմայով քննարկում տեղի ունեցավ Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Քննարկումը, որը կազմակերպվել էր «Լույս» հիմնադրամի աջակցությամբ Լոնդոնում ուսանող երիտասարդների ջանքերով, վարում էր UCL-ի հայտնի դասախոս Փիթեր Դանքանը, իսկ բանախոսներն էին Վահան Հովհաննիսյանը, Ֆելիքս Խաչատրյանը եւ Ռիչարդ Կիրակոսյանը։ Միջոցառմանը մասնակցեցին Լոնդոնի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նույն օրը հայկական պատվիրակության անդամները հյուրընկալվեցին BBC-ում:

Այս խորագրի վերջին նյութերը