Լրահոս

28.03.2013 19:47


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա անսամբլներով

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա անսամբլներով

Վաղը` մարտի 29-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա անսամբլներով` ներկայանալով «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծի շրջանակներում:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման հիմանանպատակն է ժամանակակից երիտասարդության շրջանակներում իրական արվեստի` մասնավորապես  բարձրաճաշակ երաժշտության տարածումը:

Հատկանշական է, որ «Ուսանողական ֆիլհարմոնիայի» բացման հանդիսավոր արարողությունը նույնպես վստահվել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Երեկոյի ընթացքում կհնչեն Կարլ Դավիդովի, Հեյտոր Վիլլա-Լոբոսի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կոմիտասի / Սարգիս Ասլամազյանի, Աստոր Պիացոլլայի, Ռուբեն Ալթունյանի և Կառլոս Գարդելի ստեղծագործություններից: 

Միջոցառման սկիզբը` ժամը 17:00:

 Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» 

Այս խորագրի վերջին նյութերը