Լրահոս

28.03.2013 17:39


Նախարար Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Նախարար Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Մարտի 28-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Բրեդլի Բուսետտոյինպաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ տարբեր միջազգայինկառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրաառաքելության իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբնշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերելՀայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակիզարգացման ծրագրի իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԳՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջև հետագա համագործակցության սերտացման շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը