Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ դեսպանատան Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով սպա, կապիտան Ահարոն Այզեքսոնը, Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը և դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմ հարաբերությունների գծով ծրագրի համակարգող Անի Մելքումյանը։
Հանդիպման հիմնական նպատակներն էին քննարկել ամռանը Երևանում կայանալիք հայ-ամերիկյան շտաբային ուսումնավարժության կազմակերպչական և ՃԿԿ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։
ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը հյուրերին ներկայացրեց մինչ հիմա ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության զարգացման ուղղությամբ արված աշխատանքները` նշելով, որ մոտ ապագայում նման կենտրոններ կստեղծվեն նաև ՀՀ մարզերում։
Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը, ողջունելով այդ նախաձեռնությունը, նշեց. - Մենք բարձր ենք գնահատում ԱԻ նախարարության արագ զարգացումը և շատ ուրախ ենք դրա համար։ Կարծում եմ, որ ամռանը նախատեսվող վարժանքը նաև շատ լավ հնարավորություն կլինի ստուգելու ձեր նորակառույց ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության աշխատանքը։ Մենք ևս պատրաստ ենք աջակցելու այդ նպատակով վարժանքների ու որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման գործերում։
Նախապատրաստվում է հայ-ամերիկյան վարժանք
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ դեսպանատան Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով սպա, կապիտան Ահարոն Այզեքսոնը, Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը և դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմ հարաբերությունների գծով ծրագրի համակարգող Անի Մելքումյանը։
Հանդիպման հիմնական նպատակներն էին քննարկել ամռանը Երևանում կայանալիք հայ-ամերիկյան շտաբային ուսումնավարժության կազմակերպչական և ՃԿԿ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։
ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը հյուրերին ներկայացրեց մինչ հիմա ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության զարգացման ուղղությամբ արված աշխատանքները` նշելով, որ մոտ ապագայում նման կենտրոններ կստեղծվեն նաև ՀՀ մարզերում։
Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը, ողջունելով այդ նախաձեռնությունը, նշեց.
- Մենք բարձր ենք գնահատում ԱԻ նախարարության արագ զարգացումը և շատ ուրախ ենք դրա համար։ Կարծում եմ, որ ամռանը նախատեսվող վարժանքը նաև շատ լավ հնարավորություն կլինի ստուգելու ձեր նորակառույց ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության աշխատանքը։ Մենք ևս պատրաստ ենք աջակցելու այդ նպատակով վարժանքների ու որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման գործերում։