Երեխաների սենյակում տեղադրված հեռուստացույցը նպաստում է գիրությանը
Այդպիսի եզրակացության են եկել Փենինգտոնի կենսաբժշկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները: Հետազոտությանը, որը տևել է 2010-2011թթ., մասնակցել է 369 երեխա: Պարզվել է, որ գիրությունից հիմնականում տառապում են այն երեխաները, որոնց սենյակներում հեռուստացույցկա։ Պատճառն այն է, որ նման երեխաների ակտիվության մակարդակն ավելի ցածր է, քան անգամ մանկական մանեժներում գտնվող երեխաներինը: Իսկ երբ երեխան հեռուստացույցի դիմաց 2 ժամից ավելի ժամանակ է անցկացնում, գիրանալու հավանականությունն աճում է 2,5 անգամ:
Երեխաների սենյակում տեղադրված հեռուստացույցը նպաստում է գիրությանը
Այդպիսի եզրակացության են եկել Փենինգտոնի կենսաբժշկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները: Հետազոտությանը, որը տևել է 2010-2011թթ., մասնակցել է 369 երեխա: Պարզվել է, որ գիրությունից հիմնականում տառապում են այն երեխաները, որոնց սենյակներում հեռուստացույց կա։ Պատճառն այն է, որ նման երեխաների ակտիվության մակարդակն ավելի ցածր է, քան անգամ մանկական մանեժներում գտնվող երեխաներինը: Իսկ երբ երեխան հեռուստացույցի դիմաց 2 ժամից ավելի ժամանակ է անցկացնում, գիրանալու հավանականությունն աճում է 2,5 անգամ: