«Բոմա ինպասա»-ին տրվել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր
ՀՀ կառավարության որոշմամբ «Բոմա ինպասա» պրոֆեսիոնալ ՍՊԸ-ի Հայաստանի մասնաճյուղին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր։ Կառավարության որոշմամբ Կանադայի Տորոնտոյի համալսարանի բակալավրիատի սան Դավիթ Դավթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2014 թ. գարնանային զորակոչ։ Իր նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Արշալույս Թարվերդյանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում` Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքները։ ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարված է նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքել հինգական տարի ժամկետով։ ՀՀ վարչապետը կառավարության անունից շնորհավորել է նորընտիր ռեկտորներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք։ Գործադրի որոշմամբ մեկ տարով երկարաձգվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելքիկյանի պաշտոնավարման ժամկետը։ Իր պահուստային ֆոնդից կառավարությունը 20.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` ՀՀ նախագահի 2013 թ. ընտրությունում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
«Բոմա ինպասա»-ին տրվել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր
ՀՀ կառավարության որոշմամբ «Բոմա ինպասա» պրոֆեսիոնալ ՍՊԸ-ի Հայաստանի մասնաճյուղին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր։
Կառավարության որոշմամբ Կանադայի Տորոնտոյի համալսարանի բակալավրիատի սան Դավիթ Դավթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2014 թ. գարնանային զորակոչ։
Իր նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Արշալույս Թարվերդյանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում` Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքները։ ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարված է նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքել հինգական տարի ժամկետով։ ՀՀ վարչապետը կառավարության անունից շնորհավորել է նորընտիր ռեկտորներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք։
Գործադրի որոշմամբ մեկ տարով երկարաձգվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելքիկյանի պաշտոնավարման ժամկետը։
Իր պահուստային ֆոնդից կառավարությունը 20.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` ՀՀ նախագահի 2013 թ. ընտրությունում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: