Կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին` միաժամանակ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող համապատասխանաբար` ստուգումների և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը։ Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի շնորհիվ ՀՀ օրենսդրությամբ կնախատեսվի օտարերկրյա պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ բնակչության պետռեգիստրից հանելու հստակ հիմք։ Կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդի միջոցներից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ժամանակավորապես ներգրավել 5 մլն դրամ` մինչև 2013 թ. օգոստոսի 1-ը վերադարձնելու պայմանով։
Կատարելագործվում է ստուգումների ոլորտը
Կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին` միաժամանակ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող համապատասխանաբար` ստուգումների և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի շնորհիվ ՀՀ օրենսդրությամբ կնախատեսվի օտարերկրյա պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ բնակչության պետռեգիստրից հանելու հստակ հիմք։
Կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդի միջոցներից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ժամանակավորապես ներգրավել 5 մլն դրամ` մինչև 2013 թ. օգոստոսի 1-ը վերադարձնելու պայմանով։