Փոփոխվել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները, սահմանել արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը, դոնորին տրվող սննդի միջին չափաբաժինները, - Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու` ավելի վաղ ընդունված որոշման փոփոխությունները, որոնցով այդ որոշման դրույթները համապատասխանեցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթներին, - ստանդարտների մշակման ծառայությունների 2013 թ. ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը, - ՀՀ արտաքին գործերի նախարարության «ՀՀ բուհերի համար աստիճանակարգման և դասակարգման համակարգի մշակում», «ՀՀ հանրակրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման մոնիթորինգի ազգային համակարգի ստեղծում և նոր հանրային քաղաքականության փաստաթղթի մշակում` ՀՀ դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով» ծրագրերի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվները, - ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2013 թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ կատարվող ծախսերի չափաքանակը, - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը, որն արխիվային գործի բարեփոխման, այդ թվում ծառայության մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման բաղկացուցիչ մասն է, - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև ենթահամաձայնագրերի հիման վրա հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը, - ընդերքօգտագործման իրավունք, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը, սահմանել այդ տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ, քանի որ հրապարակավ հնչում են առաջարկություններ՝ արդյոք մենք ամբողջությամբ տիրապետում ենք մեր ընդերքին, արդյոք այդ եկամուտները հավաքվում են պատշաճ ձևով, և արդյոք կան այդտեղ ռեզերվներ։ Շատ հաճախ այդ հարցադրումները մեղադրական ձևով են մեզ ներկայացվում։ Մենք պետք է հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները տանք։ Մանավանդ որ ընդունել ենք ընդերքի մասին նոր օրենք, որը միջազգային փորձի հիման վրա տվել է հստակ մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է իրականացնենք»։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2012 թ. համալրման և ծախսման հաշվետվությունը»։
Փոփոխվել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները, սահմանել արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը, դոնորին տրվող սննդի միջին չափաբաժինները,
- Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու` ավելի վաղ ընդունված որոշման փոփոխությունները, որոնցով այդ որոշման դրույթները համապատասխանեցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթներին,
- ստանդարտների մշակման ծառայությունների 2013 թ. ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «ՀՀ բուհերի համար աստիճանակարգման և դասակարգման համակարգի մշակում», «ՀՀ հանրակրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման մոնիթորինգի ազգային համակարգի ստեղծում և նոր հանրային քաղաքականության փաստաթղթի մշակում` ՀՀ դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով» ծրագրերի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվները,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2013 թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ կատարվող ծախսերի չափաքանակը,
- «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը, որն արխիվային գործի բարեփոխման, այդ թվում ծառայության մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման բաղկացուցիչ մասն է,
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև ենթահամաձայնագրերի հիման վրա հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,
- ընդերքօգտագործման իրավունք, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը, սահմանել այդ տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ, քանի որ հրապարակավ հնչում են առաջարկություններ՝ արդյոք մենք ամբողջությամբ տիրապետում ենք մեր ընդերքին, արդյոք այդ եկամուտները հավաքվում են պատշաճ ձևով, և արդյոք կան այդտեղ ռեզերվներ։ Շատ հաճախ այդ հարցադրումները մեղադրական ձևով են մեզ ներկայացվում։ Մենք պետք է հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները տանք։ Մանավանդ որ ընդունել ենք ընդերքի մասին նոր օրենք, որը միջազգային փորձի հիման վրա տվել է հստակ մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է իրականացնենք»։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2012 թ. համալրման և ծախսման հաշվետվությունը»։