Արցախ թռչելու համար կշահագործվի19-20 տեղանոց օդանավ
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ՔԱԳՎ-ը կթույլատրի դեպի Արցախ թռիչքների իրականացումը։ «Դա համապատասխանելու է միջազգային կանոններին։ Դեռևս կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց լուծման համար ԼՂՀ ավիացիոն վարչությունն ակտիվորեն աշխատում է»,–ասել է Մովսիսյանը՝ հրաժարվելով նշել Արցախի օդանավակայանի շահագործման ժամկետները։
ՔԱԳՎ պետը նշել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը համապատասխանում է ուղևորափոխադրումներ իրականացնելու համար նախատեսված բոլոր պահանջներին, օդանավակայանի թռիչքուղին գերազանց վիճակում է և լիարժեք բավարարում է անվտանգության նորմերը։
«ԼՂՀ-ն սեփական օդանավ չունի, թռիչքները կսպասարկի հայաստանյան ավիաընկերությունը։ Արցախ թռչելու համար կշահագործվի19-20 տեղանոց օդանավ, թռիչքի տևողությունը կկազմի 45-50 րոպե»,–ասել է ՔԱԳՎ պետը։