Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նամակ չի գրի՝ դեռ. գնդակը Բաղրամյան 26–ի դաշտում է
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ո՛չ իրենց կուսակցության խոսնակը, ո՛չ էլՐաֆֆի Հովհաննիսյանը չեն պատասխանելուՍերժ Սարգսյանի մամուլի խոսնակԱրմեն Արզումանյանի արձագանքին։
–Խոսնակին պատասխանելու կարիք չկա, որովհետև մենք մեր ամբողջական առաջարկն արել ենք, մենք բովանդակայի՛ն առաջարկներ ենք արել, մենք որևէ մեկին վերջնագիր չենք ներկայացնում, հակառակը՝ գործուն առաջարկն ենք ներկայացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար,–նշել է Ա. Մարտիրոսյանը։
«7օր»–ի ճշտող հարցին՝ այսինքն Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ պատրաստվում Սերժ Սարգսյանին հերթական նամակն ուղարկել, այլ կարծում են, որ գնդակը Բաղրամյան 26–ո՞ւմ է, Ա. Մարտիրոսյանն արձագանքել է.
–Այո՛։ Մենք ամբողջական առաջարկներ՝ քայլերով, ներկայացրել ենք, և, բնականաբար, առանց ածականների և որակավորումների պատասխան ենք սպասում՝ քայլերի տեսքով։ Մեր նամակում չկար որևէ ածական, մեր նամակում կային կոնկրետ քայլեր։ Մենք կոնկերտ քայլերի վերաբերյալ կոնրետ առաջարկներ ենք սպասում։
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նամակ չի գրի՝ դեռ. գնդակը Բաղրամյան 26–ի դաշտում է
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ո՛չ իրենց կուսակցության խոսնակը, ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն պատասխանելու Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի արձագանքին։

7or.am