«Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությունն ու «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությունը մեկ ներկայացմամբ
Բրիտանական խորհրդի աջակցությամբ մարտի 30-ին և 31-ին Candoco ժամանակակից պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ և նույն թատրոնի պարողների մասնակցությամբ «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությամբ: Candoco ներառական պարի թատրոնը, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ, իրենց ներկայացումների ուժով հանդիսատեսի մեջ կոտրում են մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը, իսկ մարդկանց միջև համագործակցությունը դարձնում գործի էությունը: Իր տեսակի մեջ առաջին թատրոնն է Միացյալ Թագավորությունում և առաջատարներից մեկը ողջ աշխարհում:
«Երեք գործողությամբ ներկայացում»-ը հայտնի պարուսույց Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարի, ամերիկյան ժամանակակից պարի առաջատար Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Resetստեղծագործության և Մեծ Բրիտանիայի պարի թատրոնի դերասան Ուենդի Հյուսթոնի զարմանահրաշ Imperfect Storm դրամայի համադրումն է:
Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարը ներկայացնում է մի զույգի լճացած հարաբերությունները, որը բեմադրելիս դե Ֆրուտոսը ոգեշնչվել է Թենեսի Ուիլիամսի Camino Real (1953) ներկայացումով և Լիլա Դաունսի մեքսիկական ռանչեռա երաժշտությամբ:
Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ներկայացումը նոր կյանք և ոճ է ստացել հանրաճանաչ Լորի Անդերսենի կատարմամբ և Candoco ժամանակակից պարի թատրոնի յուրօրինակ մատուցմամբ:
Թատրոնի և պարի հռչակավոր վարպետ Ուենդի Հյուսթոնը համադրում է շարժումը խոսքերի հետ, իսկ իմաստը` հումորի: Imperfect Storm-ը, որը մասամբ հիմնված է Շեքսպիրի «Փոթորիկը»¦ պիեսի վրա, իր հատուկ մշակված զգեստներով և թատերական շարժումներով յուրահատուկ ոճ է տալիս այս ստեղծագործությանը:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի «Սահմաններից ներս» ֆիլմը, որի հեղինակը մրցանակակիր ռեժսոր ՄարգրեթՈիլիամսն է, պարուսույցը` Վիկտորիա Մարկսը: BBC-ի և British Arts Council-ի պատվիրած ֆիլմը դիտումից հետոթողնում է մշտական շարժման զգացողություն:
Այս տարվա ընթացքում սա Candoco պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան: Հունվարին Candoco-ի դասընթացավարներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենն անցկացրել են վարպետության դասընթաց հայմասնակիցների համար:
Այս այցելության ընթացքում ևս կանցկացվեն վարպետության դասըթնացներ հայ մասնակիցների համար: