Լրահոս

28.03.2013 11:16


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր ՀՀ ոստիկանությունը «աննախադեպ շռայլ է գտնվել»՝ «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարածք հատկացնելով:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքվել է «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» պայմանագիրը, և ըստ այդմ՝ կողմերը կատարում են օրենքով նախատեսված պարտավորությունները:
Բացի այդ՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենևին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք ևս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը և հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման և շահագործման համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70%-ը «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի հանդիսանում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը:

Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը