Լրահոս

28.03.2013 10:58


Մահացած զինծառայողի ընտանիքը նպաստ կստանա

Մահացած զինծառայողի ընտանիքը նպաստ կստանա

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, դիմել էր Արագածոտնի մարզպետին` խնդրելով քննարկել Մկրտչյանի ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորության հարցը: 
ՄԻՊ մամլո ծառայությունից հայտնում են, թե Արագածոտնի մարզպետը, Պաշտպանի գրությանն ի պատասխան հայտնել է, որ մահացած զինծառայողի ընտանիքը 2013թ. ապրիլ ամսից կընդգրկվի ընտանեկան նպաստ համակարգում:
Հաղորդագրության մեջ հիշեցվում է նաև, որ Պաշտպանը շարունակում է զինծառայող Ժորա Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի և դատարանի կողմից իրականացված դատաքննության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, որի արդյունքում կներկայացնի իր գնահատականները տվյալ գործով բոլոր իրավասու մարմինների կողմից կատարած աշխատանքի և դատական ակտի վերաբերյալ` դրանից բխող համապատասխան առաջարկություններով:

Այս խորագրի վերջին նյութերը