Մարտի 27-ի ժամը 15։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Ծաղիկներ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Արզնու խճուղու խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Զիլ» մակնիշի 06 օօ 816 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 31 OS 128 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1957թ. ծնված Ա. Օհանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժողը տեղի ուժերով դուրս է բերվել ավոմեքենայից և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Պատահար Աբովյանում