Քննարկվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից թունավոր նյութերի հանման հարցեր
Մարտի 26-ին ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ՀՀ ԱԻ նախարարությունում հանդիպել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գ. Արզումանյանի և ՄԱԿ-ի փորձագետ Ռիչարդ Հուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից թունավոր նյութերի հանման, հավաքման, փաթեթավորման և վերացման ծրագրի համաֆինանսավորման ու տեխնիկական հարցերը:
Տևական ժամանակ Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: Վերջին երկու տարիների ընթացքում, ԵԱՀԿ աջակցությամբ, մշակվել է արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր` կանխելու թունաքիմիկատների թափանցումը շրջակա միջավայր: Սակայն տեղանքն, այնուամենայնիվ, դեռևս վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է սողանքային ակտիվ գոտում, բնակեցված է և մոտ գյուղատնտեսական տարածքներին: Նշված ծրագիրն արդեն հաստատվել է։ Դրա ֆինանսավորումը կսկսվի 2014 թ. սեպտեմբերին` Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) կողմից: