Նիկոլա Սարկոզիի գործով դատավորը սպառնալիքներ է ստացել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի քրեական գործով դատավոր Ժան–Միշել Ժանտիլը սպառնալիքներով նամակ է ստացել։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ բացի դատավորին սպանելու սպառնալիքից, ծրարի մեջ նաև եղել են դատարկ պարկուճներ։ Կատարվում է հետաքննություն՝ պարզելու նամակի հեղինակներին։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Նիկոլա Սարկոզիին առաջադրվել է կաշառք ստանալու մեղադրանք։ Ըստ մեղադրող կողմի՝ նա 2007թ. իր նախընտրական քարոզարշավի համար L’Oreal ընկերության նախագահ, աշխարհի ամենահարուստ կին Լիլիան Բետանկուրից անօրինական գումարներ է ստացել։
Նիկոլա Սարկոզիի գործով դատավորը սպառնալիքներ է ստացել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի քրեական գործով դատավոր Ժան–Միշել Ժանտիլը սպառնալիքներով նամակ է ստացել։ Le Parisien-ի փոխանցմամբ՝ բացի դատավորին սպանելու սպառնալիքից, ծրարի մեջ նաև եղել են դատարկ պարկուճներ։
Կատարվում է հետաքննություն՝ պարզելու նամակի հեղինակներին։