Նախատեսվում է ԵՄ անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների համաժողով
Մարտի 27-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի հետ:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ` կողմերը կարեւորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը: Դեսպան Այվազյանը առաջարկեց դիտարկել արդարադատության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչպես նաեւ 2014թ. ընթացքում փոխայցելությունների կազմակերպումը, ինչը գոհունակությամբ ընդունվեց լիտվական կողմից:
Զրուցակիցները անդրադարձան նաեւ 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության հարցերին: Նախարար Բեռնատոնիսը տեղեկացրեց, որ Լիտվայի նախագահության ընթացքում` 2013թ. հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, Լյուքսեմբուրգում կազմակերպվելու է ԵՄ անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների համաժողով` հույս հայտնելով միջոցառման շրջանակներում հանդիպելու իր հայ գործընկերների հետ: Կողմերը քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: