«ՄՀՆՋ» վետերանների միության կոչը ՀՀ իշխանություններին
Շուրջ 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում բացահայտել եւ մանրամասնել է 1990-ական թվականների «Կոլցո» օպերացիայի, ինչպես նաեւ դրանից առաջ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ հանցավոր համաձայնության եկած բանակցությունների մասին, որի պատճառով 1990 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայաթափվեցին Շահումյանի շրջանը իր 20.000 բնակչությամբ (Գետաշեն, Մարտունաշեն) գյուղերը եւ ԼՂՀ-ի Հադրութի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 24 գյուղերը 10000 բնակչությամբ:
«ՄՀՆՋ» վետերանների միությունը հանդես է գալիս որպես տուժող կողմ, իրավահաջորդ եւ պահանջատեր: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ 1990 թվականին, երբ կոմունիստական շղթաներից պոկվեց մի օղակ, եւ այդ օղակը հանդիսացավ անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Այդ ժամանակ կաթվածահար էին եղել բոլոր պետական կառույցները, մեծ թափով սկսվել էր ազգային-ազատագրական պայքարը: Ամենուրեք ձեւավորվում էին կամավորական ջոկատներ, որովհետեւ Հայաստանը հայտնվել էր չհայտարարված պատերազմի մեջ Ադրբեջանի եւ խորհրդային բանակի կողմից: Խիստ վտանգված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարգավիճակը: Այդ ժամանակ Հայաստանում ստեղծվեց պաշտպանության կոմիտե, որը պետք է կանոնակարգեր կամավորական ջոկատների գործողությունները ռազմաճակատում: 1989 թվականին Հայաստանի ՆԳՆ համակարգում միլիցիայի կամավորականներից ստեղծվեցին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք Հայաստանի Հանրապետության սահմաններում որպես ազգի զինվոր պաշտպանում էին հայրենիքը, իսկ ներսում որպես իրավապահ կատարում էին իրենց պարտականությունները:
1990 թվականի ապրիլի 30-ին սկսվեց չարաբաստիկ □Կոլցո□ օպերացիան, որը անցկացնում էին Խորհրդային Միության 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ստորաբաժանումները, 104 օդադեսանտային դիվիզիան եւ Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ը:
Իշխանությունները տեղյակ լինելով չարաբաստիկ □Կոլցո□ օպերացիայի մասին, Հայաստանի պաշտպանության կոմիտեն՝ Վազգեն Սարգսյանի եւ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ կարգադրեցին բոլոր կամավորական ջոկատների հրամանատարներին ետ քաշվել ռազմաճակատից, սափրվել եւ պատսպարվել գյուղերում: Ռազմաճակատում պետք է մնային միայն Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, որպես պետական ստորաբաժանումներ եւ ՆԳՆ աշխատակիցներ: Այդպես էլ եղավ, բոլոր սահմանի երկայնքով Ոսկեպարից մինչեւ Մեղրի ՄՀՆ ջոկատները անձնվիրաբար պաշտպանեցին սահմանամերձ գյուղերը եւ քաղաքները, թույլ չտալով հայաթափել: Այս արյունալի □Կոլցո□ օպերացիան ՄՀՆՋ-ի վրա թողել է ծանր եւ անդառնալի հետեւանքներ, որի արդյունքում զոհվեցին 230, գերեվարվեցին 120, անհայտ կորան 15, վիրավորվեցին 250 միլիցիայի աշխատակիցներ, այդ թվում նաեւ զոհվեցին 11 եւ գերեվարվեցին 32 քաղաքացիական անձինք:
Այսպիսով իրականացավ 2 նախագահների Այազ Մութալիբովի եւ Միխայիլ Գարբաչովի գաղտնի հանցավոր ոճրագործությունը հայ ազգի նկատմամբ:
Ուստի ՕՄՕՆ-ի վետերանների միությունը որպես պահանջատեր պահանջում եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Ազգային անվտանգության խորհրդին, Արտաքին գործերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Գլխավոր դատախազին նախապատրաստել բոլոր միջազգային իրավական նորմերին համապատասխան իրավական ակտեր, որպեսզի Միխայիլ Գարբաչովին եւ Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչելու ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ՝ համաձայն ՄԱԿ-ի 26.11.1968թ.-ի միջազգային կոնվենցիայի առաջին, երկրորդ, երրորդ հոդվածների բոլոր կետերով եւ ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանի 1998 թվականի հունիսի 17-ին ստորագրված համաձայնագրի (հոդված 13բ) ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ գլխի 392-րդ հոդվածի: Ադրբեջանը՝ որպես Եվրոխորհրդի անդամ, հիմք ընդունելով կատարված ոճրագործությունը հայ ազգի նկատմամբ, մտցնել օրակարգ եւ դարձնել քննարկման առարկա:
Դիմել Նոբելյանական մրցանակի միջազգային կազմակերպություն, որպեսզի հետ պահանջի 1990 թվականին Միխայիլ Գորբաչովին շնորհված նոբելյան մրցանակը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն կատարած անձի: Միխայիլ Գարբաչովին իր իսկ «Խաղաղության հիմնադրամից» նյութական եւ բարոյական փոխհատուցում պահանջել որպես տուժող կողմ ՀՀ ՆԳՆ ՄՀՆ ջոկատների զոհվածների ընտանիքներին, գերեվարվածներին եւ վիրավորներին: